Վրաստանի ներկայիս իշխանության նախարարներից ոչ մեկ չի մտնի նոր կառավարություն
ԱՐԽԻՎ
Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի թիմից ոչ մի նախարար չի կարող դառնալ նոր կառավարության անդամ, այդ թվում`և վարչապետ Իվանե Մերաբիշվիլին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հաղթած «Վրացական երազանք» կուսակցության նախարար Բիձինա Իվանիշվիլին:
Նա նշել է, որ ոչ միայն նախարարները,այլև նրանց փոխարինողները չեն պահպանելու իրենց պաշտոնները:
«Դա միանշանակ է որոշված»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլին հայտարարել է, որ չի բացառում, որ Սաակաշվիլին կես տարի անց կփորձի ցրել խորհրդարանը:
«Ես առայժմ չեմ մտածել այդ ուղղությամբ`չնայած մեզ շատ հետաքրքիր է` կդիմի նա արդյոք այդ քայլին»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)