Վարդան Օսկանյանին կարող են անգամ գնդակահարել
ԱՐԽԻՎ
«Վարդան Օսկանյանի ճակատագիրը կախված է հասարակությունից, նրան կարող են անգամ գնդակահարել, եթե հասարակությունն այս գործում ակտիվ չպահի, եթե Վարդան Օսկանյանի վրա կարող են այսպիսի գործ սարքել, ուրեմն կարող են նաև մեզ վրա էլ սարքել»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։
Քաղաքագետը նկատում է՝ Վարդան Օսկանյանի գործը սկսվեց ուղիղ մեկ օր անց, ինչ ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մտնում կոալիցիա և պարզ է համարում, որ մեկ օրվա մեջ այդ գործը չի սարքվել։ Այսպիսի անհեթեթություն երկար ժամանակ է չէր տեսել մեր երկիրը։ Դատախազը փորձում է պաշտպանել Հաթսմանների շահերն այն դեպքում, երբ նրանք խնդիր չունեն Վարդան Օսկանյանի հետ։
Բանախոսի կարծիքով՝ այս հարցն իրավական հարթության մեջ քննարկելը ճիշտ չէ, սա քաղաքական խնդիր է։ Պետք չէ իրավագետ լինել՝ հասկանալու ինչքան անփույթ է սարքած այս գործը։ Սա քայլ է իշխանության կողմից՝ թուլացնելու և տարանջատելու ԲՀԿ-ին, սակայն այս ամենը բարձրացրեց ԲՀԿ-ի և Օսկանյանի վարկանիշը։ Իշխանությունն այս ամենի մասին լռում էր, քանի որ հույս ուներ, թե ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի»,-եզրափակում է վերջինս։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)