Արեն Մկրտչյանը քաղաքապե՞տ. ՔՊ-ական պատգամավորի ճոխ ամբիցիաները
ՎերլուծականԹեև Ալավերդի քաղաքում ՏԻՄ ընտրությունները սպասվում են այս տարվա աշնանը, սակայն իշխանությունները որոշել են ժամանակից առաջ ընկնել և ամեն կերպ կասեցնել այստեղ՝ Կապանում, Գորիսում և մյուս քաղաքներում արձանագրված ձախողված սցենարները:
Բանն այն է, որ իշխանությունները որոշել են նախ խոշորացնել համայնքը, որպեսզի ընտրությունները վերահսկելն էլ ավելի հեշտանա: Մյուս կողմից` թեև ՔՊ-ն դեռևս թեկնածու չունի, սակայն պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ հենց նա է լինելու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Ալավերդիում:
Դիցուք՝ Մկրտչյանը այնպիսի գրառումներ է անում, որ տպավորություն կարող է ստեդծվել՝ արդեն նա է քաղաքապետը և նա է զբաղվում քաղաքի խնդիրների լուծմամբ:
Ինչպես տեսնում ենք` ՔՊ-ական պատգամավորը, կարծես թե, մոռացել է, որ դեռևս պատգամավոր է և ունի պատգամավորների գործառույթներից բխող պարտականություններ, և անխնա ու ինքնամոռաց լծվել է նախընտրական արշավին, որը նույնիսկ դեռևս պաշտոնապես չի մեկնարկել...