Արամ Մանուկյանի նամակը Վրաստանի լիբերալ կուսակցությանը
ԱՐԽԻՎ
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նամակ է ուղարկել Վրաստանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ լիբերալ ընկերներ
Շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կազմակերպման եւ իրականացման փաստի կապակցությամբ: Սա հաղթանակ է թե՛ ընդդիմության, թե՛ կառավարության, ինչպես նաև ողջ Վրաստանի համար: Վստահ ենք, որ լիբերալների մուտքը վրացական խորհրդարան կունենա մեծագույն նշանակություն ոչ միայն Վրաստանի, այլև ողջ Հարավային Կովկասի համար: Ձեր երկիրը եւս մեկ անգամ ստեղծում է հաճելի նախադեպ մեր տարածաշրջանի համար:
Հայոց Համազգային Շարժում կուսակցության անունից ցանկանում ենք կրկին շնորհավորել ձեզ եւ մաղթել նորանոր հաջողություններ: ՀՀՇ-ն պատրաստ է շարունակել բարեկամական համագործակությունը վրացական լիբրալների հետ:
Ջերմ մաղթանքներով
Արամ Մանուկյան
ՀՀՇ վարչության նախագահ»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)