Թուրքական ռեստորանները փոփոխություններ են կատարել ճաշացուցակներում
ԱՐԽԻՎ
Այսուհետ ուտեստների կալորիականության մասին տեղեկություններ կլինեն բոլոր թուրքական ռեստորանների ճաշացուցակներում. գրում է Корреспондент.net-ը։
Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի խոսքերով` նման ինֆորմացիա կտեղադրվի նաև արտադրվող հացաբուլկեղենի փաթեթների վրա։
Այս միջոցառումները երկրում նախաձեռնվել են ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում։
«Մենք չենք կարող օրենսդրական մակարդակում արգելել ռեստորաններին փոքրացնել ուտեստների չափաբաժինները։ Սակայն ուտեստը մատուցելիս ցանկացած ռեստորան ստիպված կլինի նշել ոuտեստի կալորիականությունը։ Այդ դեպքում մարդիկ հնարավորություն կունենան որոշել, թե ինչ չափաբաժնի ուտեստ է իրենց անհրաժեշտ». մեջբերում է Antalya Today-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Նյու Յորքում արգելվեց շաքար պարունակող քաղցր գազավորված ըմպելիքների մեծ շշերով վաճառքը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)