Գործադուլը Բելգիայում կաթվածահար է արել երկաթուղային հաղորդակցությունը
ԱՐԽԻՎ
Բելգիայում կանգ են առել բոլոր գնացքները, այդ թվում՝ Թալիսի, Եվրոսթարի և Բրյուսելը Փարիզի և Լոնդոնի հետ կապող արագընթաց միջազգային գնացքները. գրում է Подробности-ն։
«Մենք կանգ ենք առնում այսօր, որպեսզի շարժվենք վաղը»,-հայտարարել է երկաթուղայինների արհմիության ներկայացուցիչ Յոսա Դիգնեֆը։
Արհմիությունները պահանջում են վերանայել երկրի երկաթուղային ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք նախաձեռնվել են տրանսպորտի նախարար Պոլեմ Մանետի կողմից։ Բարեփոխումը մասնավորապես ենթադրում է երկրի երկաթուղային տնտեսության կառավարման վերաբաժանում։ Դրա հետ կապված՝ արհմիությունները վախենում են անձնակազմի հնարավոր կրճատումներից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)