Պետական կառույցները միլիոնավոր դրամների գնումներ են կատարում ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունից
ՎերլուծականՈրքան է իշխող քաղաքական ուժը վստահեցնում է, որ յուրայիններին արտոնություններ տալու արատավոր պրակտիկան անցյալում է՝ գնումների և աճուրդների գործընթացները խոսում են լրիվ հակառակ իրողության մասին:
Դիցուք՝ 2019 թվականի մայիսին Երևանի քաղաքապետարանը գնման պայմանագիր է կնքել «Պեցցո» ՍՊԸ-ից` ընդհանուր վճարելով 3.206.000 դրամ:
Ահա ևս մեկ փաստաթուղթ, որտեղ երևում է, որ ծառայությունների մատուցման նպատակով ընտրվել է հենց «Պեցցո» ՍՊԸ-ն:
Ահա ևս մեկ այդպիսի փաստաթուղթ, գնորդը կրկին Երևանի քաղաքապետարանն է:
Իսկ ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ «Պեցցո» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիկ Գևորգյանը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում ավագանու անդամի թեկնածու էր:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ մի շարք դեպքերում պետական կառույցներն օրենքի շրջանակներում մրցույթներ իրականացնելու միջոցով գնման պայմանագրեր են կնքել, սակայն ծառայությունը գնել են իրենց իսկ քաղաքական թիմի մաս կազմող գործարարից: Նշենք նաև, որ Ավետիկ Գևորգյանը ՍՊԸ-ում տնօրեն է, իսկ ընկերության հիմնադիրը Վլադիմիր Գևորգյանն է: