27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխում Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում 

Հուշանվերներ, կոնյակներ, ադամանդներ. հեղափոխական թիմի ճոխ ծախսերը՝ հարկատուների հաշվին

Վերլուծական

Մինչև Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն` ընդդիմադիրների խոշորացույցի տակ էին գտնվում իշխանության այս կամ այն ներկայացուցչի՝ նախարարի, մարզպետի, քաղաքապետի կողմից պետական բյուջեի հաշվին արված ճոխ գնումները: Խոսքը հատկապես այս կամ այն առիթով գնված հուշանվերների մասին է, որոնց արժեքը հաճախ շուկայականից տասնապատիկ անգամ ավել էր նստում գերատեսչության վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը անչափ ցավագին էին տանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 4 միլիոն դրամով 4 շիշ կոնյակ որպես նվեր գնելը, Ծովագյուղի ՀՀԿ-ական համայնքապետի կողմից կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ, 40 կգ շոկոլադ գնելու փաստը ընդդիմադիրները անգամ ԱԺ-ում քննարկման առարկա դարձրին: Ընդդիմադիրները մատի փաթաթան էին դարձրել նաև 2015-ին Հովիկ Աբրահամյանի այցը Ավստրիա: Այդ նպատակով գնվել էր 6 հատ 10 տարվա հնեցման «Դվին» կոլեկցիոն կոնյակներ, 24 հատ 20 տարվա հնեցման «Նաիրի» կոնյակներ, 10 տարվա հնեցման 12 հատ «Ախթամար» և 2 հատ 25 տարվա հնեցման «Էրեբունի» կոնյակներ: Այս ամբողջի համար «Ագուլիս Մեկ» ընկերությանը վճարվել է շուրջ 1.5 միլիոն դրամ:  Փաշինյանը ԱԺ-ում բողոքում էր նաև ՀՀԿ-ական Իգնատի Առաքելյանի գյուղնախարարության կողմից  միլիոն դրամով հուշանվեր-նարդի գնելու հանգամանքից:

Սակայն, հեղափոխությունից հետո իր իսկ թիմակիցները շատ ավելի ճոխ ճաշակներ են որդեգրել` խփելով նախկինների ռեկորդները: Դիցուք՝ հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար 3,990,000 դրամի հուշանվեր է գնվել «Վիելվի Սենթըր»-ից: 6,710,000 դրամի ոսկերչական իրեր էլ գնվել են Երևանի ոսկերչական գործարանից, 5,3 միլիոն դրամի խմիչքներ են գնվել «Ագուլիս 1» ընկերությունից: Երևանի քաղաքապետարանը 292,000 դրամի հուշանվեր է գնել ԱՁ Կարինե Աճեմյանից: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 1,471,200 դրամի ձեռքի ժամացույց է գնել «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ ընկերությունից: 

ՀՀ ՊԵԿ կարիքների համար պատվիրակությունների ընդունման հետ կապված 1,877,700 դրամի հուշանվեր-կոնյակ է ձեռք բերվել Արբրեն ՍՊԸ ՍՊԸ-ից: Վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2,906,000 դրամի հուշանվեր է գնվել «Շուշան Տեխնիկս» ՍՊԸ-ից: ԱԺ-ն նույնպես հետ չի մնացել նվերային այս տենդից: «ԱԴՏՄ-ՀԱՐԱՎ» ՍՊԸ-ից 2019-ին ԱԺ-ն ձեռք է բերել Պաշտոնական պատվիրակության ընդունելության համար հուշանվեր խմիչքներ՝ 17.590.075 դրամով (3 պայմանագիր)։

Հաջորդիվ «Նոյան տապան» ՍՊԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-գրքեր՝ 7.815.241 դրամով (4 պայմանագիր)։ Հաջորդը՝ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-ժամացույցներ (4 պայմանագիր)։ Այս ընկերությունից, օրինակ, ԱԺ-ն ձեռք է բերել 3 ժամացույց՝ յուրաքանչյուրը 175.000 դրամ արժողությամբ, ևս 3-ը՝ յուրաքանչյուրը 140.000 դրամ արժողությամբ, յուրաքանչյուրը 92.000 դրամ արժողությամբ 5 ժամացույց, ևս 2 ժամացույց՝ յուրաքանչյուրը 82.000 դրամ արժողությամբ և նույն արտադրության բազմաթիվ այլ ժամացույցներ։ Ընդհանուր, փաստորեն, ավելի քան 16.000 դոլարի՝ նույն բրենդի ժամացույցներ։ 

2020 թվականի  Էջմիածնի քաղաքապետարանը 19 մլն 115 հազար դրամ էր հատկացրել համաքաղաքային միջոցառումների անցկացման, կես միլիոն դրամ՝ ծաղկեպսակների եւ ծաղիկների ձեռքբերման նպատակով։ Բացի այդ, ձեռք էր բերվել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։ Ի արդարացումն վերջինիս` նշենք, որ մատանիները նորապսակների համար էին նախատեսված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ընդհանուր 671 հազար դրամի կոնյակ է գնել, որից 13 հատը՝ «Ազնավուր» անվամբ, և 3 հատը՝ «Նաիրի» անվամբ։ Մատակարարը «Վինո Վինո» ՍՊԸ-ն է, որը վարչապետի աշխատակազմի համար 50 տոկոս զեղչ է արել։ «Ազնավուր» կոնյակի 1 շիշն արժե 83 հազար դրամ, իսկ «Նաիրի» կոնյակինը՝ 39 հազար դրամ։ Բացի այս, վարչապետի աշխատակազմը «Արմչիր» ՍՊԸ-ից գնել է 3 տուփ չիր, մեկ տուփը՝ 15 հազար դրամով, սակայն այդ ընկերությունից վարչապետի համար զեղչ չեն արել։ 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
Ամենադիտված