Իրավապաշտպաններ. Թուրքական հրետակոծությունից զոհվել են սիրիացի զինծառայողներ
ԱՐԽԻՎ
Մի շարք սիրիական զինծառայողներ են զոհվել Թուրքիայի կողմից սահմանամերձ տարածքների գնդակոծման հետևանքով. հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման վերահսկողության սիրիական կենտրոնի» ներկայացուցչին։ Զոհվածների և վիրավորների թիվը դեռևս չի ճշտվում։
Չորեքշաբթի երեկոյան Սիրիայի տարածքից արձակված արկերը պայթել են Թուրքիայի տարածքում, զոհվել է հինգ մարդ։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հրետակոծությունն իրականացվել է սիրիական կառավարական զորքերի կողմից։
Ի պատասխան՝ Թուրքիան հարվածել է սիրիական տարածքի այն հատվածներին, որտեղից արձակվել էին արկերը։ ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը Սիրիայից պահանջել են անհապաղ դադարեցնել Թուրքիայի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն։ Սիրիական իշխանություններն իրենց հերթին ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, և միջադեպի գործով սկսվել է հետաքննություն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)