Կհերիքի՞ Հրաչյա Սարգսյանի «դուխը» ՔՊ-ի սկանդալային հնաբնակին ազատելու համար
Վերլուծական
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում. այս անգամ էլ պաշտոնյայի տանը փոքր քանակությամբ հաշիշ են հայտնաբերել: Հիշեցնենք` դրան նախորդել էլ մեկ այլ սկանդալ. Պողոսյանի մոտ իրավապահները կաթուցիչ էին հայտնաբերել: Ընդհանրապես, Ներսես Պողոսյանը հանդիսանում է այս իշխանությունների ամենասկանդալային դեմքերից մեկը:
Սակայն, ի տարբերություն գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, նա այսպես ասած` քայլած է՝ մասնակցել է թավշյա հեղափոխությանը, իսկ գաղտնիք չէ, որ տվյալ փաստը շատ մեծ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի համար: Փաշինյանի հետ համատեղ նկար ունենալը, ինչով նույնպես կարող է հպարտանալ Պողոսյանը, ևս ազդեցիկ գործոն է: Բացի այդ, Պողոսյանը պաշտպանել էր նաև պատգամավոր Հայկ Սարգսյանին, երբ վերջինս հերթական սկանդալի կիզակետում հայտնվելուց հետո հանրային պարսավանքի տակ էր հայտնվել:
Այժմ հարց է առաջանում՝ անկախ գործչի տպավորություն ստեղծել ջանացող Հրաչյա Սարգսյանի դուխը կհերիքի՞ ազատել զբաղեցրած պաշտոնից մշտապես սկանդալների կիզակետում հայտնվող Ներսես Պողոսյանին` հաշվի առնելով, որ վերջինս բավական լուրջ հովանավորներ ունի ՔՊ բարձր էշելոններում: Թե՞ քաղաքապետը կնախընտրի մնալ թիմային խաղացող, չնայած այն հանգամանքին, որ ընտրվելուց ինքն էր հայտարարել՝ ՔՊ չի մտնելու, քանի որ ՔՊ արժեքներից տեղյակ չէ....


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել