Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում են Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ Աշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահը Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան Իսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետո ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան Ուկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիս Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար 

Սերժ Սարգսյանից «դասեր» քաղածը

Վերլուծական
Թեև Նիկոլ Փաշինյանը հաճախ և տարբեր առիթներով հայտարարում է, որ ՔՊ-ի ներսում տիրում է լիակատար իդիլիա և վստահության մթնոլորտ` իր քայլերը և հատկապես նշանակումները խոսում են ՔՊ-ի ներսում առկա հակառակ իրողության մասին։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ հարցում ևս դասեր է քաղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանից և ինչպես ժամանակին Սարգսյանը, այնպես էլ այժմ Փաշինյանը, ակտիվորեն կիրառում է զսպումների, հակակշիռների մեխանիզմ իր թիմի ներսում` տարատեսակ նշանակումներով փորձելով բալանսավորել և որն ամենակարևորն է` վերահսկել իր թիմակիցներին։
 
Դիցուք` ամիսներ առաջ, երբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հարցազրույցներից մեկում քննադատեց կառավարության ներգաղթային քաղաքականությունը, դրան անմիջապես հաջորդեց Փաշինյանի նշանակումը։ Երեմ Սիմոնյանը նշանակվռց գրասենյակի ղեկավարի տեղակալ, Սիմոնյանը կառույցում աշխատել էր 2018 թվականին` համարվելով դեռ այն ժամանակվա Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի մարդը։ Մամուլը այդ ժամանակ գրեց, որ Սիմոնյանի նշանակումը մեկ նպատակ էր հետապնդում` վերահսկել Սինանյանին։
 
Ռոմանոս Պետրոսյանին ՊՎԾ պետ նշանակելուց հետո Փաշինյանը այդքանով կանգ չառավ։ Մասնավորապես՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալ նշանակվեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, 2020 թվականի հուլիսին այդ պաշտոնից հեռացած Ռոբերտ Բազիկյանը: Ստացվում է` Փաշինյանը չի վստահում Ռոմանոս Պետրոսյանին և «ստրախովկայի» համար վերջինիս տեղակալ է նշանակում ստաժավոր ԱԱԾ-ականի, ով, ըստ վարչապետի, ավելի լավ կկատարի իր առջև դրված խնդիրները:
 
Ինչ վերաբերվում է ՊԵԿ-ին, ապա այստեղ ակնհայտ է, որ Փաշինյանի համար ընդամենը մեկ անձեռնմխելի պաշտոնյա կա և դա մաքսային ոլորտը համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է, ում պարտականությունների մեջ է մտնում նաև զսպել և հակակշռել ՊԵԿ նախագահներին, որոնք, ի դեպ, բավականին հաճախ են փոխվում։
 
Ամիսներ առաջ պետական պահպանության ծառայությա­նը տրվեց վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ մարմինների համակարգից: Մամուլը գրեց, որ սա վառ վկայությունն է այն բանի, որ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին։
 
Ընդամենը մեկ օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում կատարեց` առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը տալով Սլավիկ Սարգսյանին: Մամուլը գրել էր, որ սև ամպեր են կուտակվել տեսչական մարմնի տնօրեն Հակոբ Ավագյանի գլխին:  Գործադիրն Ավագյանին պաշտոնանակ անելու ներքին որոշում ունի, բայց դա անելու համար առայժմ որևէ ձև ու միջոց չի գտնում և նույն մամուլի տեղեկություններով՝ Սարգսյանի գործառույթն Ավագյանին վերահսկելը պետք է լինի:
 
Օրեր առաջ վարչապետի հրամանով Սյունիքի մարզպետ նշանակվեց Փաշինյանի խորհրդական կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը։ Մինչդեռ հիմնական մարզպետացուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մտերիմ, նրա կողմից լոբբինգ արվող կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր։ Ըստ էության, Փաշինյանը չվստահեց Ավինյանի կադրին, ասել է թե` Ավինյանին և նախընտրեց մարզպետ կարգել իր խորհրդականին։
 
Փաշինյանի վստահությունը նվազել է նաև պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հանդեպ։ Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Քոչարյանը ընդհուպ մինչև պալատական հեղաշրջման է պատրաստվում Փաշինյանի թիկունքում։ Տարածվող այդ լուրերի ֆոնին էլ հենց Փաշինյանը շտապեց ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումով Անդրանիկ Քոչարյանին հակակշռել, հատկապես, որ գիտենք Արտակ Դավթյանի բավականին կոշտ վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ։ Բացի այդ, Փաշինյանը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի շուրթերով օրերս դեղին քարտ ցույց տվեց Քոչարյանին։ Հիշեցնենք` Պապիկյանը քննադատել և հետ էր ուղարկել զինված ուժերի բարեփոխման ռազմավարությունը, որի մշակման վրա աշխատում էր հենց Քոչարյանը։
 
Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան գովերգած վստահության մթնոլորտի պակասը ՔՊ-ում ավելի քան ակնհայտ է, իսկ ինքը` Փաշինյանը, թիմակիցներին հակակշռելու, բալանսավորելու և, իհարկե, վերահսկելու հարցում չի խորշում շարունակել Սերժ Սարգսյանի ձեռագիրը, որից, ինչպես երևում է, բավական լավատեղյակ է...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործիԳազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղին
Ամենադիտված