Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար Պաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետո Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Կիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոս ՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն են Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները Իսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմ Կրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-ի Չկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան Ավինյան Խոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր 

Ովքեր են օլիգարխների շահերը և սեփական «գործն» առաջ մղող ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական
Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ Նոր Հայաստանում չեն կարող լինել գործարար պաշտոնյաներ, առավել ևս խոշոր բիզնեսի շահը չի կարող վեր դասվել հպարտ քաղաքացիների շահերից` իրականությունն այսօր այլ է: Իհարկե, նույն ՀՀԿ-ն Փաշինյանի քննադատության տակ էր հայտնվում այն պատճառով, որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, ազգ ու տակով բիզնեսմեններ էին, իսկ այն ժամանակվա ընդդիմությունը պնդում էր, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է առանձնացվեն իրարից: Գալով իշխանության, սակայն, Փաշինյանը մոռացավ այդ սկզբունքի իմպլեմենտացիայի մասին և այժմ հենց իր կադրերը կամ իր կողմից նշանակված պաշտոնյաներն են լծվել գործարարությանը և հպարտ քաղաքացիների հաշվին` խոշոր բիզնեսի շահերի լոբբինգի։
 
Օրինակ՝ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, դեռևս զբաղեցնելով այդ պաշտոնը, ինքն իր համար ատամնաբուժարան էր կառուցում: Շինությունը կառուցում են իբրև ատամնաբուժարան, որը գտնվում է քաղաքի ամենից թանկարժեք տեղում՝ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի վրա։ Շինթույլտվությունը Ղուկասյանը ստացել է 2018թ․ հոկտեմբերին։ Նույն ամսվա 10-ին նշանակվել է մարզպետ, մինչ այդ եղել է մարզպետի տեղակալը։
 
Կարեն Սարուխանյանն անասնաֆերմա ունի Արփի Լիճ ազգային պարկից ոչ հեռու, իսկ ազգային պարկը շատ հարմար արոտավայր ու խոտհարք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի համար: Ի դեպ, նշենք, որ Սարուխանյանի ֆերմայի անասնագլխաքանակը 7-8 անգամ աճել է հեղափոխությունից ի վեր։
 
Ամիսներ առաջ մամուլը գրեց, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։ «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի` փոխնախարար եղած ժամանակ։
 
Ոչ պակաս արդյունավետ էր հեղափոխական պաշտոնյաների համար ասֆալտի բիզնեսը: Մինչեւ նախորդ տարի՝ որպես շինաշխատանքների ենթակապալառու, ծրագրերի կապալառու հանդիսացող «Կոքս-Քոնսալթինգ» ընկերությունն անընդհատ ընտրում էր միեւնույն «Դոռզնակ» ՍՊԸ-ին։  «Դոռզնակ» ՍՊԸ-ն պատկանում է հայր եւ որդի Սամվել եւ Բագրատ Բադալյաններին։ Բագրատ Բադալյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ ճանապարհների գծով:
 
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ըստ մամուլի հրապարակումների հաջողության իրենով է արել Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսը; Տվյալ բիզնեսը այնպիսին է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչը այսօր չունեն Աբրահամյանները որոնց ժամանակին էլ այն պատկանում էր, բայց ունի Սարգսյանը:
 
ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներից մեկն է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով առաջարկվում է դիահերձման իրավունք տալ միայն ԲԿ-ին կից դիահերձարաններին, իսկ թե ում են պատկանում խոշոր ԲԿ-ը` գաղտնի չէ, Սամվել Ալեքսանյան, Արկադի Համբարձումյան` շարքը կարելի է երկար շարունակել։
 
ՄՊՀ-ն, իր ղեկավար Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ շարունակում է հերքել մարդկանց աչքով տեսածը` պաշտպանելով օլիգարխների շահերը։ ՄՊՀ-ն աչք է փակում Հայաստանում առկա բացահայտ մենաշնորհային դրսևորումների վրա, իր զեկույցներում մշտապես արդարացնելով խոշոր բիզնեսի հակամրցակցային գործողությունները:
 
ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Գևորգ Պապոյանի ակտիվ ջանքերի շնորհիվ օրինագիծը, որը պետք է կանխեր հեղուկ գազի վաճառքի կետերում սպառողներին խաբելու և մոլորեցնելու բոլոր փորձերը` հետ ուղարկվեց լրամշակման։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ովքեր են բենզինի շուկայում եղանակ ստեղծողները: Դրանք նախկին իշխանությունների հետ անմիջական կապեր ունեցող հայտնի օլիգարխներն են, որոնց ապօրինություններին վերջ տալու նպատակով էլ առաջարկվում էր կատարել այս փոփոխությունը, որն էլ ՔՊ-ական պատգամավորների թեթև ձեռքով կասեցվեց:
 
Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով այսօր կերտվում է ևս մեկ օլիգարխ։ «Գոլդեն Փելես»-ը գնաց Նարեկ Նալբանդյանին, ով հանդիսանում է Պետրոսյանի ընկերը, թույլ տվեցին դեմպինգ իրականացնել ձվի շուկայում, օրենք խախտելով գնել Հովիկ Աբրահամյանի դղյակը, բացի այդ, առանց մրցույթի Նալբանդյանի ընկերությանը հանձնեցին Սևանի հանրային մի շարք լողափերի սպասարկումը։
 
Ինչպես տեսնում ենք՝ հպարտ քաղաքացիների շահերը պաշտպանելու խոստումներով իշխանության եկած հեղափոխականները շատ արագ փոխակերպեցին այդ շահերը սեփական և խոշոր օլիգարխների բիզնես շահերով, որոնց պաշտպանության համար էլ չեն խորշում օգտագործել պետական ապարատի բոլոր հնարավորությունները...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործիԳազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղինՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԵրևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում էԿոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետԼեհաստանը կշարունակի ահաբեկչության հետաքննությունը՝ չնայած հրաձիգի մահվանըՉգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասինՊատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. ԿարապետյանՌուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համարՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցուԿրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվելՇոյգուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ռիսկերի մասշտաբավորման մասինԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասինԼուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսելԲեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարովԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծՀայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում
Ամենադիտված