Կենսաթոշակ ստանալն արդեն ավելի հեշտ է
ԱՐԽԻՎ
Օրենսդրական դաշտում տեղի ունեցավ ևս մեկ հստակեցում, որն էականորեն կօժանդակի թոշակառուներին։ Պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ սահմանադրական դատարանն ընդունեց օրենքի վերաբերյալ իրավական դիրքորոշում, ըստ որի կենսաթոշակ ստանալու համար այլևս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, և բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ ողջ լինելու մասին։
Ըստ ՍԴ-ի ընդունած որոշման`կենսաթոշակը լիազորագրով ստանալու համար այլևս պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից։ Քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաև՝ դիմելով իր փաստացի բնակության երկրի համապատասխան նոտարական գրասենյակին: Այսինքն, լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաև օտարերկրյա պետության նոտարի կողմից տրված լիազորագիրը և պարտադիր չէ Հայաստանի Հանրապետություն տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)