Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին 

Ռոբերտ Քոչարյանի խնամին, նախկին փոխմարզպետն ու քաղաքապետը. ո՞ւմ գրպանն են գնում ասֆալտի միլիարդները

Վերլուծական

2018-2021 թթ-ին Հայաստանում ճանապարհների հիմնանորոգման և նորոգման համար ծախսվել է ընդհանուր առմամբ 94,335 մլրդ դրամ գումար (1062,3 կմ)։ Ընդ որում, այս գումարից 32,17 մլրդ դրամը ծախսվել է 2020թ-ին, իսկ 2022թ-ին ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 46 մլրդ դրամ։

Սակայն, ոչ այնքան ուշագրավ է, թե որքան է ծախսվել, այլ այն, թե ովքեր են ասֆալտապատման ծառայություններ մատուցող ընկերությունների սեփականատերերը, որոնցից էլ կառավարությունը համապատասխանաբար գնել է այդ ծառայությունները: Իսկ դրանք, ինչպես և ակնկալվում էր, բնավ էլ պատահական անձինք չեն: Ամենախոշոր պայմանագրերը բաժին են հասել հետևյալ ՍՊԸ-ին, պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 30 միլիարդ դրամ:

Դիցուք՝  «Շանթ-Սեյրան» (մինչև 2001 թ.՝ «Սասուն») ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, հիմնվել է 1996-ի հունվարին (հարկ վճարողների համակարգում նշվում է 1991 թ.): Ներկայում ընկերության 95 տոկոսը պատկանում է Արմեն Կառլենի Ղուկասյանին, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինս Վերին Գետաշեն գյուղի բնակիչ է, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ (2003-2012 թթ.) Արտուշ Ղուկասյանի կրտսեր եղբայրը: ՍՊԸ-ի մնացած 5 տոկոսը պատկանում է Ներքին Գետաշենի բնակիչ Սասուն Բաղդասարյանին, ով Ղուկասյան եղբայրներից Ռուբիկի փեսան է՝ դստեր ամուսինը: 

Այս ընկերության հետ կապված մամուլը նաև գրել էր, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից մշակվում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 2.7 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Չնայած սրան, 2020 թվականին ՍՊԸ-ն լուրջ խնդիրների էր բախվել հարկերը վճարելու մասով, դրանք կազմում էին 4796351 դրամ :

«Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն պատկանում է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին: «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը ստեղծվել է 2011-ին, 100 տոկոս բաժնետերը Արմեն Բադալյանն է։ Ըստ Armeps համակարգի՝ պետական մարմինները «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի հետ միայն 2021-ին կնքել են ընդհանուր 4,9 միլիարդ դրամի պայմանագիր։ Արմեն Բադալյանին պատկանող և պետական գնումներում հաղթող մյուս ընկերությունը «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն է, որը ստեղծվել է 2006-ին։ Armeps կայքում պետական մարմինների և այս ընկերության միջև կնքված պայմանագրեր առկա են` սկսած 2018-ից։ Երեք տարվա ընթացքում կնքվել է 23 պայմանագիր՝ ընդհանուր 21,3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։

Ըստ armeps.am-ի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին մասնակցում է 2015 թվականից և այս 6 տարիների ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր 23 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 7 միլիարդ դրամի։ Այդ պայմանագրերից ամենախոշորը հենց վերջինն է՝ 2,7 միլիարդ դրամ, որի համար պայմանագիր կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։ Տաթև-Աղվանի ճանապարհի 17,5 կմ հատվածում շինարարական աշխատանքներ էր կատարում «Ոսմար» ՍՊԸ-ն։ «Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, և մինչև օրս ընկերության սեփականատերերի փոփոխություն չի եղել։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 տոկոսը՝ աներորդուն՝ Արթուր Մարտիրոսյանին։

Ինչպես տեսնում ենք՝ անգամ Փաշինյանի կողմից իր իշխանության մի քանի տարիների գլխավոր ձեռքբերումը համարվող ասֆալտապատման գործում երևում են նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների «ականջները»: Եվ քանի որ գաղտնիք չէ՝ ասֆալտապատման գործը մշտապես եղել է և կա ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը Հայաստանում, որի վրա պաշտոնյաները միշտ էլ աչք են ունեցել՝ հարցերն էլ ավելի են շատանում...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարան
Ամենադիտված