«Ոսկերչական աշխատանք»․ ինչպես է հրթիռը բեռնվում «Իսկանդերի» վրա (տեսանյութ)
Հրապարակումներ«Звезда»-ի թղթակից Վլադիսլավ Կուստովը ցույց է տվել, թե ինչպես է հրթիռը բեռնվում «Իսկանդեր» կայանի վրա Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։
«Աշխատանքը ոսկերչական է, կռունկի բոլոր շարժումները կառավարվում են մարտիկների կողմից՝ ձեռքով։ Գործընթացը տևում է մի քանի րոպե։ Գլխավորն այն է, որ հրթիռը ուղիղ դիրքում լինի, բայց երբ պրոֆեսիոնալներն են աշխատում, և նրանց ձեռքերը «հիշում են» գործողությունը, ամեն ինչ ինքնաբերաբար է լինում»,֊ասվում է պարբերականի հրապարակման մեջ։
«Իսկանդեր-Մ»-ի հիմնական նպատակն է ոչնչացնել հակառակորդի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև դրանցով ծածկված կարևորագույն օբյեկտները։ Խառը ուղղորդման համակարգի շնորհիվ ձեռք է բերվում հարվածի բարձր ճշգրտություն՝ 5-7 մետր: Հրթիռի արձակման հեռավորությունը մինչև 500 կիլոմետր է:
Տեսանյութը՝ այստեղ։