«The Beatles»-ի առաջին սինգլը 50 տարեկան է
ԱՐԽԻՎ
Ուղիղ կես դար առաջ այս օրը «The Beatles» բրիտանական խումբը թողարկեց իր առաջին սինգլը` «Love Me Do», որը հիմք դրեց խմբի գլխապտույտ առաջացնող հաջողություններին:
Այս առթիվ լայնածավալ միջոցառումներ կանցկացվեն երաժիշտների հայրենիքում՝ Լիվերպուլում: Հազարավոր երկրպագուներ կհավաքվեն Ալբերտ-դոկում, որտեղ կերգեն լեգենդար ստեղծագործություններ:
Նրանք կընդգրկվեն Գինեսի գրքում՝ որպես երգի կատարման ամենամեծաքանակ երգչախումբ: Միջոցառումը կանցկացվի հանգստյան օրերին: Գրում է news.guru.ua-ն:
Լիվերպուլում կանցկացվեն երաժշտական և ժամանցային ծրագրեր:
The Beatles անսամբլը կազմավորվել է 1956 թվականին Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի կողմից, որոնց շուտով միացավ նաև Ջորջ Հարիսոնը: Նրանց ավելի ուշ միացավ թմբկահար Ռինգո Սթարը: Այդ նույն տարում հաստատվեց նաև խմբի անվանումը՝ The Beatles:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)