Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ 

Փաշինյանն ապահովում է նախկինների «ոսկե զավակների» փայլուն ապագան

Վերլուծական

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին՝ լրատվամիջոցին տեղեկությունների համաձայն՝ թեեւ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Այս սցենարն այնքան էլ հեռու չէ իրականությունից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բալասանյան դաշինքի և ՔՊ-ի միջև յուրօրինակ քաղաքական բարտեր է տեղի ունեցել և փաստացի ՏԻՄ ընտրությունները հաղթած Բալասանյանը Գյումրին հանձնել է ՔՊ-ին: Ինչու նրա որդուն այս դեպքում որևէ պաշտոն չտալ:

Սակայն, սա միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը յուղոտ պաշտոններ է շնորհում նախկին պաշտոնյաների զավակներին: Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին Ջերմուկի քաղաքապետ ընտրվեց հենց ՔՊ ցուցակով , վերջինիս դեմ հարուցված քրեական գործն էլ, որն, ի դեպ, բացվել էր հեղափոխությունից հետո, ջրվեց: Այնուհետև Արսենյանը նշանակվեց Ջերմուկի համայնքապետի ժՊ, իսկ արդեն ՏԻՄ ընտրություններով ընտրվեց քաղաքապետ՝ ակտիվորեն համագործակցելով Փաշինյանի թիմի հետ:

Սիսիանի քաղաքապետ է ընտրվել Աղասի Հակոբջանյանի եղբոր որդին՝ Արմեն Հակոբջանյանը: Հիշեցնենք՝ Աղասի Հակոբջանյանը երկար տարիներ եղել է Սիսիանի քաղաքապետ:

2020-ին հայտնի էր դարձել, որ հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մրցույթի ընթացքում Նոր Նորքի բաժնում ավագ տեսուչ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին՝ Ասքանազ Վարդապետյանը: Մամուլը գրել էր, որ Ասքանազ Վարդապետյանն այնքան էլ պատշաճ վարքով չի առանձնանում: 2018 թվականի օգոստոսին նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդ էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր խեղճ վարորդի «Opel»-ի հայելիներն ու դուռը: 

ՀՀ Հատուկ Քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանի որդին նշանակվել է Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ։ Հիշեցնենք, որ Վ.Շահինյանը հրաժարական է ներկայացրել իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի հունիսին։

Ստացվում է, որ նախկինների դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չի տեսնում այդ նախկինների զավակներին պաշտոններ բաշխելու մեջ: Այստեղ, իհարկե, Փաշինյանն առաջնորդվում է սեփական քաղաքական հաշվարկներով: Դիցուք՝ Գյումրիում Բալասանյան դաշինքի ձեռքից, ըստ էության, ՔՊ-ն խլեց իշխանությունը, իհարկե, դաշինքի համաձայնությամբ: Եվ այս տեսանկյունից Բալասանյանի որդու նշանակումը հյուպատոսի պաշտոնում որևէ մեկի մոտ զարմանք չի առաջացնի: Ջերմուկում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում օգտվեց ՀՀԿ-ական նախկին պատգամովր Աշոտ Արսենյանի կապերից և ունեցած հնարավորություններից: Հասկանալի է, որ ՔՊ-ում առկա է կադրային սով և խոշոր քաղաքները վերցնելը հեղափոխականներին այդքան էլ հեշտ չի տրվում: Այս գործում էլ նրանց օգնության են գալիս նախկինները, ովքեր արդեն արմատավորված են այդ համայնքներում: Նույնը կարելի է ասել նաև Սիսիանի մասին, որտեղ ՔՊ-ն օգտվեց Հակոբջանյանների ընտանիքի հեղինակությունից և կապերից:

Մնում է հասկանալ, թե օրինակ ինչո՞ւ էր Փաշինյանը բողոքում և քննադատում Հերմինե Նաղդալյանի որդու՝ Չինաստանում դեսպան նշանակվելը, եթե Նաղդալյանի և թիմակիցների դեմ պայքարից հետո պետք է գար և հյուպատոսի պաշտոնում առաջադրեր Սամվել Բալասանյանի որդուն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հպարտ քաղաքացիները մինչ օրս չունեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է
Ամենադիտված