Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ) Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի 

Ռոմանոս Պետրոսյանի երկակի ստանդարտները՝ յուրայիններին «պատժելու» գործում

Վերլուծական

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում: Ի մասնավորի, այդ ցանկում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն և այլն:

Գաղտնիք չէ, որ ՊՎԾ-ն Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական մահակ է՝ թե՛ ընդդիմադիրների, թե՛ յուրայինների վրա և ՊՎԾ ստուգումների միջոցով Փաշինյանը մի շարք խնդիրներ է լուծում, այդ թվում՝ թիրախավորելով յուրայիններին: Դիցուք՝ էկոնոմիկայի և առողջապահության նախարարները այն պաշտոնյաներն են, ովքեր տապալել են երկու առանցքային ոլորտները և զարմանալի չի լինի, եթե ՊՎԾ կողմից վեր հանվեն այնպիսի խախտումներ, որոնք էլ կհանգեցնեն վերջիններիցս ազատվելուն, Փաշինյանն էլ կմնա գլխավոր պատասխանատուն, սակայն ոչ գլխավոր մեղավորը:

Մյուս կողմից պետք է նշել, որ եթե ՊՎԾ-ն ցանկանում էր օբյեկտիվ աշխատել , ապա ստուգումներ պետք է իրականացվեին նաև այն կառույցներում, որոնցում առկա չարաշահումների մասին մամուլը բազմիցս էր բարձրաձայնել: Օրինակ՝ ինչու ՊՎԾ-ն ստուգումներ չի նախաձեռնում Տավուշի մարզպետարանում: Հայկ Ղալումյանի արկածների մասին մամուլը գրեթե յուրաքանչյուր շաբաթ է գրում, սակայն վերջինիս, կարծես, փրկում է այն հանգամանքը, որ ինքը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քավորը:

ՊՎԾ-ն ցանկության դեպքում կարող էր ուսումնասիրել Իջևանի և Մեծամորի համայնքապետարաններում գնումների գործընթացները: Արթուր Ճաղարյանը և Վահրամ Խաչատրյանը վերջերս որոշել էին համայնքային բյուջեի հաշվին իրենց նոր ավտոմեքենաներ գնել: Արդյո՞ք գնումների գործընթացները այս համայքնապետարաններում ՊՎԾ-ին չեն հետաքրքրում:

Շիրակում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ արդեն նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի անվան շուրջ ուշագրավ պատմություններ էին պտտվում: Մամուլը գրել էր այն մասին, որ վերջինս սոցիալական օգնության անվան տակ պետական բյուջեից գումարներ է բաժանել,  և, բնականաբար, քանի որ դա արվել է ընտրությունների նախաշեմին՝ դիտվել է որպես լեգալ ընտրակաշառք: Արդյո՞ք ՊՎԾ-ին չեն հետաքրքրում այս պատմության հանգամանքները:

Հաշվեքննիչ պալատը խախտումներ էր արձանագրել դեռևս Զարուհի Բաթոյանի կառավարման տարիներին սոցապ նախարարությունում գտնված խախտումների մասով: Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող այս իշխանությունն է հենց թաթախված այդ ամենի մեջ:

Կոռուպցիայի դեմ պայքարում զրո անհանդուրժողականության մասին մշտապես հայտարարող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն օրեր առաջ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով 750 մլն դրամ հատկացրեց «Ֆակտորի Փրադաքշն» ՍՊԸ-ին: 1,5 միլիոն դոլարն այս ընկերությանը տրվում է ընդամենը տասը օրվա համար՝ մայիսի 21-31-ը Երևանում բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու նպատակով: Այս քայլը նույնպես աննկատ մնաց ՊՎԾ կողմից:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը միայն կորոնավիրուսով պայմանավորված անձանց կեցության ապահովման համար՝ սնունդ և հյուրանոցային ծախսեր տրամադրել է 5 միլիարդ 259 միլիոն 271 հազար ՀՀ դրամ՝ փաստացի նախարարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրած բյուջեի ամենաշատ մասը՝ 26 տոկոս։ Մոտ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ տրամադրվել է COVID-19-ի շրջանակներում մեկուսացված և հիվանդ անձանց միայն սննդի գնմանը։ Գնումները կատարվել են մեկ անձից։ Ամենախոշոր գնումը կատարվել է Ռեդի Սթեդի՝ Արտլանչ, կազմակերպությունից։ Միայն 2020 թվականին Արտլանչից գնվել է 527 770 750 ՀՀ դրամի չափով սնունդ։ Նշենք, որ այս կազմակերպությունը պատկանում է իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Բակուր Մելքոնյանին։ Սակայն, ՊՎԾ-ն աչքաթող է արել նաև այս դրվագը:

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի միջոցով թիրախավորում է ոչ բոլոր իր թիմակիցներին և չարաշահումների և խախտումների դեմ պայքարը ստանում է ընտրողական բնույթ, մինչդեռ եթե ՊՎԾ-ն իսկապես մտահոգված լիներ պետական կառավարման համակարգը նման երևույթներից մաքրելու գործով, ապա կանդրադառնար նաև վերը նշված բոլոր դրվագներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները
Ամենադիտված