Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 

Աննախադեպ հակառեկորդներ Փաշինյանի ղեկավարած Նոր Հայաստանում

Վերլուծական
Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմը պարբերաբար ներկայացնում էին այն աննախադեպ երևույթները, ձեռքբերումները, որոնք առաջին անգամ Հայաստանում արձանագրվում էին հենց իրենց` իշխանության գալուց հետո։ Դիցուք` ՃՈ տեսուչի կողմից տուգանվում էր վարչապետի կինը, ներդրումներ էին հորդում այնպիսի ծավալների, որ երբեք ՀՀ տնտեսությունը չէր տեսել։
 
Սակայն, հեղափոխությունից չորս տարի անց ունենք մի պատկեր, երբ այս իշխանությունների աննախադեպ հակառեկորդները հասել են նույնչափ աննախադեպ ծավալների։ Ահա թե ինչ, մեղմ ասած, բացասական դրվագներ են առաջին անգամ արձանագրվել Նոր Հայաստանում։
 
Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրի ղեկավարի կողմից ստորագրվել է կապիտուլյացիոն ակտ, որով թշնամուն առանց մեկ կրակոցի զիջվել է Արցախի տարածքի զգալի մասը։ Անշուշտ, Փաշինյանը արդարացում գտել է նաև այս դեպքում` մեղավոր էր բանակը, նախկինները, միջազգային հանրությունը։ Պատերազմը կանգնեցվել է որպեսզի փրկվեն 30, ապա, չգիտես ինչպես, 20 հազար դարձած կյանքեր։
 
Առաջին անգամ ՀՀ նորանկախ պատմության մեջ վարչապետի շարասյունը վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով այնուհետև, ցավոք, մահացել է։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հուժկու պայքար էր սկսել պադավատապետության դեմ և այն նույն խաչմերուկում, որտեղ երեկ տեղի է ունեցել պատահարը, հեծանիվ էր քշում։ Երեկվա դեպքից հետո անգամ ներողություն չհնչեց վարչապետի աշխակատակազմից, շատ արագ գտան միակ մեղավորին և պատասխանատուին` վարորդին և բոլոր սլաքները ուղղեցին հենց նրա կողմ։
 
Առաջին անգամ Հայաատանում պետական կառավարման համակարգում բաժանվել է 209 միլիոն դոլարի պարգևավճար։ Սա բացատրվել է նրանով, որ այսպիսի կրեատիվ ձևով պայքարում են կոռուպցիայի դեմ։ Պարզապես կոռուպցիան, չգիտես ինչու, ոչ մի տեղ այդպես էլ չանհետացավ:
 
Առաջին անգամ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ մասսայական ծեծկռտուք, որի բոլոր մասնակիցները արդյունքում արդարացվեցին և որևէ մեկի մասով անգամ էթիկայի հանձնաժողով չձևավորվեց։
 
Առաջին անգամ ՀՀ ԱԺ բակում իշխանական պատգամավորը` Սիսակ Գաբրիելյանը ծեծի ենթարկեց ցուցարար քաղաքացուն։ Թերևս ավելորդ է նշել, որ այս դրվագով տուժող է ճանաչվել հենց պատգամավորը։
 
Առաջին անգամ Հայաստանում պատգամավորին թույլ չեն տվել այցելել կալանավորված քաղաքացիներին: Մասնավորապես` երեկ գիշերը Հայաստան խմբակցության պատգամավորներին արգելվել է ներս մտնել Արաբկիրի ոստիկանական բաժանմունք և տեսակցել ձերբակալված երեք երիտասարդներին:
 
Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի ավիացիայի ներկայացուցիչ ավիաընկերությունները հայտնվեցին ԵՄ սև ցուցակում, պատճառն էլ պարզ է՝ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշանակվելուց ի վեր ոչինչ չի արել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար: Փաշինյանը, սակայն, պաշտպանեց Ռևազյանին և հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը նախկինների սաբոտաժի արդյունք է:
 
Առաջին անգամ Հայաստանի տարբեր տարիքի ֆուտբոլի հավաքականները հակառակորդին պարտվեին 10 և ավել գնդակի տարբերությամբ: Եվ սա այն դեպքում, երբ հանրությանը խոստանում էին՝ 2050-ին դառնալ Եվրոպայի կամ աշխարհի մեդալակիր:
 
Առաջին անգամ վարչապետի գաղտնի հրամանագրով բարձրացվեց կառավարության աշխատակազմի ղեկավարի և երկու փոխվարչապետերի աշխատավարձը՝ դարձնելով  1,5 մլն դրամ:
 
Առաջին անգամ ԱԺ գնումների մոտ 40 տոկոսն իրականացվել է մեկ աղբյուրից՝ առանց մրցույթի, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում:
 
Առաջին անգամ վարչապետի տիկնոջ վարսահարդարը ու ոճաբանը կառավարությունում ընդունվել են աշխատանքի և  սահմանադրական որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանին սպասարկելու համար բյուջեի միջոցներից աշխատավարձի, պարգևավճարների ու գործուղման օրապահիկների տեսքով ստացել են շուրջ 19 մլն դրամ՝ վերջինիս ուղեկցելով նաև արտերկրյա այցերի ժամանակ։
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամին վերջին 15 տարիների ընթացքում ամենաքիչ նվիրատվությունն է  արվել:
 
Առաջին անգամ իշխանության կողմնակիցները հարձակում գործեցին ընդդիմադիր մամուլի ակումբի վրա:
 
Առաջին անգամ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանից մեկ տարում հեռացել է շուրջ 300 հազար մարդ, ոմանք աշխատանքի են մեկնել ՌԴ, ոմանք էլ պարզապես անվերադարձ հեռացել են հայրենիքից:
 
Ահա այսպիսին է Նիկոլ Փաշինյանի աննախադեպ ձեռքբերումների հակառակ կողմը....
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Ամենադիտված