ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

Երբեմնի թիմակիցներից ո՞ւմ է «ժերտվա» տվել Նիկոլ Փաշինյանը՝ հանուն սեփական իշխանության պահպանման

Վերլուծական

Հեղափոխությունից հետո հետևելով Նիկոլ Փաշինյանի վարքած քաղաքականությանը իր իսկ յուրայինների և թիմակիցների հանդեպ` կարելի  է անել եզրակացություն, որ վերջինս սեփական իշխանությունը պահպանելու համար պատրաստ է զոհաբերել անգամ նրանց: Դա ապացուցվում է կոնկրետ օրինակներով, երբ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունենալով ջրից չոր դուրս գալ այս կամ այն հարցում՝ առանց վարանելու սլաքները թեքել է դեպի իր թիմակիցները` ժերտվա տալով հենց նրանց: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։ Սա արվեց առաջին հերթին հենց Փաշինյանի նախաձեռնությամբ և Փաշինյանից՝ բյուջեի միջոցները մսխելու մեղադրանքը հանելու համար: Արդյունքում` թիրախում հայտնեց Փաշինյանի վաղեմի մտերիմ ընկեր Հայկակ Արշամյանը՝ հիմնադրամի տնօրենը, ում կողմն էլ ուղղվեցին թե՛ իրավապահների, թե՛ ԱԺ-ի, թե՛ հանրության ուշադրությունը:

Հեղափոխությունից ամիսներ անց, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով ցանկանում էր գնալ կտրուկ փոփոխությունների դատական համակարգում՝ դրան ոչ միանշանակ արձագանքեց թե՛ միջազգային հանրությունը, թե՛ այն ժամանակվա արդարադատության նախարար Նարեկ Զեյնալյանը: Նիկոլ Փաշինյանի թիմը անմիջապես փորձեց դա ներկայացնել այնպես, կարծես հենց նախարարի՝ ժամանակին ռեֆորմների չգնալու արդյունքում է Փաշինյանը ստիպված գնալ այսչափ ռադիկալ և ռեզոնանսային քայլերի: Մինչդեռ հասկանալի է, որ դատական համակարգի բարեփոխումները չէին կարող իրականցվել առանց վարչապետի դաբրոյի: Ստացվում է՝ Փաշինյանին պարզապես «ձեռք չէր տալիս», օրինակ, հինգ կամ վեց ամիս առաջ սկսել դատական համակարգի բարեփոխումները. նա սպասում էր հարմար պահի՝ փողոցի օգնությամբ հարցը լուծելու հնարավորությանը: Եվ ահա, երբ եկել է հարմար պահը, Փաշինյանն անցնում է գրոհի՝ զոհաբերելով անգամ իր կաբինետի անդամին:

Ամիսներ առաջ ՔՊ-ն անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ընդ որում, հարկ է նշել, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գովում և աջակցում էր Հայկ Մարությանին՝ վերջինս առանձնակի կատարած աշխատանք նույնիսկ չուներ, իսկ հիմա, երբ, կարծես, այս առումով սայլը տեղից շարժվում է, ՔՊ-ն և Փաշինյանը հանկարծ դժգոհում են քաղաքապետից: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Փաշինյանի համար կատարած աշխատանքն ու արդյունավետությունը չէ գլխավորը, այլ լոյալությունը և իր քաղաղաքական ծրագրերի իրականացումը: Այդ ճանապարհին նա պատրաստ է «ժերտվա» տալ բոլորին, անգամ այն յուրայիններին, որոնց ընդամենը ամիսներ առաջ հրապարակային գովաբանում էր:

Կառավարության պատերի ներսում բավական երկար ժամանակ շշուկներ էին շրջանառվում, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առեղծվածային արձակուրդի եւ այնուհետև տված հրաժարականի մասին: Խնդիրն այն է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հլու-հնազանդ Արսեն Թորոսյանը կտրականապես դեմ էր ռուսական պատվաստանյութի կիրառմանը, քանի որ ուներ ստանձնած պարտավորություններ եւ խոստացված ծրագրեր ԱՀԿ-ի հետ: Մինչդեռ պարետ Ավինյանն ու վարչապետ Փաշինյանը ստիպված են եղել ընդունել ՌԴ-ի նախապայմանները՝ ռուսական պատվաստանյութի կիրառում սահմանները երկկողմ բացելու դիմաց: Ուստի` ոչինչ չէր մնում անել, քան «ժերտվա» տալ հենց Արսեն Թորոսյանին:

Երկու տարի առաջ այն ժամանակվա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսպես ասած, «առյուծ էր ճղում», բոլորին ասելով և համոզելով, որ նոր սերնդի ՀԴՄ-ների գինը 160 հազար դրամ է, և ոչ մի լումա պակաս, որ բոլորը պետք է այդ գնով առնեն: Բայց բավական էր մի քանի տասնյակ մարդկանց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ, և ամենակարող Նիկոլ Փաշինյանը կախարդական իր փայտիկով ՀԴՄ-ների գինը դարձրեց 60 հազար դրամ, իսկ երեկոյան Դավիթ Անանյանն անտրամադիր իր ուղերձով փորձեց արդարացումներ գտնել իր խոսքերի համար՝ մասամբ սլաքները ուղղելով Փաշինյանի կողմը: Այնուհետև Փաշինյանը դժգոհեց հարկային մուտքերի նվազումից և դա ուղղակիորեն կապեց ՊԵԿ նախագահի վատ աշխատելու հետ: Դրան էլ հետևեց Անանյանի հեռացումը զբաղեցրած պաշտոնից:

Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունները խայտառակ կերպով պարտված ՔՊ-ականները ընտրությունների հաջորդ իսկ օրը սկսել էին իրենց տապալման մեջ մեղադրել անձամբ Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը: Փաշինյանը շատ արագ կողմնորոշվեց՝ պաշտոնից ազատելով մարզպետ Հովհաննես Հարությունյանին և վերջինիս վրա բարդելով մարզում կրած անհաջողության միակ պատասխանատվությունը:

Լոռու արդեն նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և կառավարության գլխին մութ ամպեր կուտակվեցին այն բանից հետո , երբ մամուլը գրեց, որ մարզպետը յուրացրել է՝ պատերազմի օրերին սփյուռքից եկած հումանիտար օգնությունը: Սլաքները բացահայտ կերպով ուղղվում էին նաև Ղուկասյանի վերադասի կողմը, ինչն էլ կանխելու նպատակով Փաշինյանը ստիպեց մարզպետին հրաժարականի դիմում գրել և անցնել ընդհատակ:

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջիններից էր, որ 2018 թվականին դարձավ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ։ Պաշտոնից ազատվեց անցած տարվա պատերազմի ավարտից տասը օր անց՝ նոյեմբերի 20-ին։ Հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից Արարատ Միրզոյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ Տոնոյանին համարել ամենահարմարը պաշտպանության նախարարի պաշտոնի համար։ Դավիթ Տոնոյանը այժմ մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար և շատերի կարծիքով` Փաշինյանը փուռն է տվել երբեմնի թիմակցին՝ իր վրայից պարտության մեղքը ԶՈՒ ղեկավարության վրա գցելու նպատակով:

Վերը նշված օրինակները գալիս են փաստելու՝ Նիկոլ Փաշինյանի համար չկան անձեռնմխելիներ, իշխանությունը պահելու և իրենից հանրային մեղադրանքների սլաքը թեքելու նպատակով վերջինս պատրաստ է զոհաբերել մինչև վերջին յուրայինը, ինչն էլ չորս տարվա մեջ հաջողությամբ ապացուցել է...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված