ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

Իշխանության յուրայինների նեղ «թայֆայական» շահերն՝ օրենքից վեր

Վերլուծական

Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 26-ին Երևանի Պրոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը: Եթե դատարանը բավարարեր քննիչի միջնորդությունը, ապա նա տեղափոխվելու էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»: Սակայն քննչական կոմիտեն այլ որոշում կայացրեց, և Փաշինյանի ավտոշարասյունը ուղեկցող մայորին անգամ մեղադրանք չի առաջադրվի:

Անշուշտ, սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը, կամ իշխանությունների համար վիզ դնողները խուսափում են օրենքի առջև պատասխանատվությունից: Դիցուք՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը, ով մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ՝ նույնպես ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ բավարարելով պաշտպանների բողոքը:

2019-ի օգոստոսին Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունը հաղորդագրություն տարածեց, թե բացահայտվել է «Մավշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոնից ավելի դրամի առերեւույթ հափշտակություն կատարելու դեպք, որի հիման վրա վերջինիս մեղադրանք առաջադրվեց: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք էր դրվել տնօրենին պատկանող գույքի վրա: Ըստ հրպարակումների՝ դա Մխիթար Մաթևոսյանն էր, ով 2000 թվականին մեղադրվել է այն ժամանակ Վայքում դատավոր Թոֆիլ Սամսոնիչիի տան շինարարական աշխատանքների ժամանակ կաֆել-մետլախի գողության համար: Մխիթար Մաթևոսյանի դեմ գործը սակայն շատ արագ կարճվեց, ինքն էլ դարձավ ՔՊ ցուցակով ընտրված համայնքապետ:

Նույնը տեղի ունեցավ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի դեպքում:  Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել:

Շաբաթներ առաջ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Արսեն Տիտանյանի խոսքով` իրեն իր մոտ է կանչել Լոռու  մարզպետ Արամ Խաչատրյանը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, որը չկատարելուց հետո էլ համայնքապետին ծեծի է ենթարկել: Այս դրվագով անգամ քրեական գործ չհարուցվեց, մարզպետ Արամ Խաչատրյանը պարզապես ջրից չոր դուրս եկավ:

Օրերս մամուլը գրել էր, որ ձերբակալվել է ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Մհեր Մնացականյանը հաղորդավար, մեկնաբան Նվեր Մնացականյանի որդին է: Ըստ մեր տեղեկությունների՝ նա ազատ է արձակվել։ Ասում են՝ Նվեր Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի հետ շատ մտերիմ է, և, թերևս, այդ հանգամանքն է պատճառը, որ ԱԻՆ պաշտոնյային ձերբակալել և հետո բաց են թողել։

Նմանատիպ թայֆայական մտածողության տեր էին նաև նախկին իշխանությունները, համենայնդեպս դրանում նրանց մշտապես մեղադրում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը` պնդելով, որ յուրայիններին Սերժ Սարգսյանը թույլատրում է գրեթե ամեն ինչ: Օրինակ` ընդդիմադիրները պահանջում էին աշխատանքից ազատել  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանին, ում մեղադրում էին ենթակային ծեծելու մեջ: Ընդդիմադիր ուժերին վրդովվեցնում էր այն, թե ինչպես կարող է մարդ ծեծած  Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը նորից նշանակվել այդ պաշտոնին և մեղադրում էին ՀՀԿ-ին յուրայինների հանցանքների վրա աչք փակելու մեջ: Երկար ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և Մհեր Սեդրակյանի հարազատները մարդ են ծեծել և պետք է կրեն օրենքով սահմանված պատիժը, Ռուբեն Հայրապետյանին մասնավորապես, անվանելով  «բնության ճիչ»։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն այսօր անում է այն, ինչը համարում էր նախկինների գլխավոր մեղքը՝ թայֆաբազությունը, ինչպես ինքն էր արտահայտվում: Այսօր այդ մեղքը հպարտորեն իրենց վրա են վերցրել ՔՊ-ականները, որոնք, կարծես թե, եկել էին նման երևույթները բացառելու նպատակով և փորձում էին համոզել, որ օրենքի առաջ հավասար են լինելու բոլորը՝ վարչապետից մինչև դռնապան....

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված