Հրաչյա Սարգսյանը չի՞ հավատում ՔՊ-ի և Տիգրան Ավինյանի հնարավոր հաղթանակին
ՎերլուծականԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, որ իր ապագայի մասին կխոսի Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո: Խոսելով այդ մասին` նա նշել է, որ երբ տեղի կունենան ընտրությունները, Տիգրան Ավինյանն էլ կընտրվի քաղաքապետ, այդ ժամանակ ինքը կասի՝ կմնա քաղաքապետարանում, թե՝ ոչ:
Ինչպես երևում է` Հրաչյա Սարգսյանի մոտ որոշակի կասկածներ կան ՔՊ-ի Երևանում հավանական հաղթանակի մասով: Նրա նման շեշտադրումները վկայում են այն մասին, որ Երևանի գործող քաղաքապետը բավականին թերահավատորեն է վերաբերվում Տիգրան Ավինյանի շանսերին և, կարծես թե, հուշում՝ սպասել և իրեն ժամանակից շուտ խաղից դուրս չհամարել:
Ինչ խոսք, Հրաչյա Սարգսյանի հետ ՔՊ-ն այնքան էլ գեղեցիկ չվարվեց` վերջինիս ղեկավարման ամենասկզբից հայտարարելով, որ գալիք ընտրություններում իրենց թեկնածուն լինելու է ոչ թե Հրաչյա Սարգսյանը, այլ` Տիգրան Ավինյանը. այս առումով Սարգսյանը ունի բոլոր իրավունքներն իրեն քաղաքական ուժից քցված զգալու համար: Թերևս դա է պատճառը, որ չնայած վերջին օրերին Փաշինյանի հասցեին արվող ռևերանսների՝ ընդհանուր առմամբ քաղաքապետի մոտ չի ստացվում զսպել առկա նեղսրտվածությունը ՔՊ-ից...