Հարավային Աֆրիկայում աշխատանքից ազատել են 12 հազ. բողոքող հանքափորի
ԱՐԽԻՎ
Հարավաֆրիկյան Anglo American Platinum ըկերությունը՝ պլատինի ամենախոշոր արտադրողը աշխարհում, աշխատանքից ազատել է 12 հազ. հանքափորի, ովքեր մոտ երեք շաբաթ մասնակցում էին գործադուլի։
Ընկերութունը պնդում է, որ գործադուլի ընթացքում կորցրել է 700 մլն ռանդ (82 մլն դոլար)։ Հարավաֆրիկյան հանքարդյունաբերող ընկերությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Փորձագետների գնահատմամբ՝ ամբողջ երկրում գործադուլ է հայտարարել մոտ 75 հազ. հանքափոր՝ ամբողջ հանքաարդյունաբերող ոլորտի մոտ 15%-ը:
Նշենք, որ գործադուլները շատ հաճախ ուղեկցվում են ոստիկանների և ցուցարարների բախումներով։ Օգոստոս ամսին առնվազն 40 մարդ էր սպանվել ոստիկանության և Lonmin ընկերության հարավաֆրիկյան Մարիկանա պլատինի հանքի աշխատակիցների միջև բախման արդյունքում։ Ուրբաթ օրը Մարիկանա հանքից ոչ հեռու գնդակահարվել էր պրոֆկոմի առաջնորդը. մանրամասներ չեն հաղորդվում։ Lonmin ընկերությանը պատկանող հանքի սեփականատերերին օգոստոս ամսին՝ արյունալի դեպքերի հաջորդ օրը, հաջողվել էր հանքափորների հետ համաձայնության գալ աշխատավարձերի բարձրացման հարցում(22%)` գործադուլի դադարեցման պայմանով։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)