Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասը Ռոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո Ֆերդինանդ Անգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիային 88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքները Կոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառով Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Մեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Թուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասին 89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակել 

Ծախսս գաղտնի թող մնա. ի՞նչ են թաքցնում հանրությունից ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թվականին հանրությանը խոստանում էր բաց և թափանցիկ աշխատելաոճ և գաղտնի քայլերի բացառում: Չորս տարի անց պետական կառույցները բյուջեից հարյուրավոր միլիոններ են դուրս գրում, որոնց նպատակը սակայն հանրությունը չգիտի, այդ ծախսերը հույժ գաղտնի են պահվում:

Դիցուք՝ Ամիսներ առաջ հերթական սկանդալն էր ծագել Կոնդի կառավարական առանձնատան վերանորոգման ծախսերի հետ կապված: Ըստ էդուարդ Աղաջանյանի, ով այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այնտեղ 8 տուն է վերանորոգվում, բոլոր տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար: Հանրությունն այդպես էլ չկարողացավ ստանալ հարցի պատասխանը, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ վարչապետի առանձնատան համար չափից մեծ գումար է ծախսվել, և ինչո՞վ է արդարացված այդ ծախսերի իրականացումը:

2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ է փոխանցվել վարչապետի աշխատակազմին հույժ գաղտնի գնում իրականացնելու համար։ Կառավարության  ապրիլի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը   որոշում ընդունեց, ըստ որի՝ հույժ գաղտնի գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, իսկ այդ հիմքով նախատեսված է գնումն իրականացնել մեկ անձից և ՀՀ տարածքից դուրս։ Կառավարության այս նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարությունը, սակայն առարկություն է ներկայացրել, որ նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում նշվում է, որ նախագծի ընդունումը չի հանգեցնի 2021 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացում, և, որ 100 միլիոն դրամը ստանալու համար բյուջեում կատարված վերաբաշխման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող ծախսերի առաջնահերթությունների վերանայմամբ:

Արսեն Թորոսյանը, ով մեկ տարի առաջ զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, ներկայացնելով համավարակի ընթացքում կատարած ծախսերը` չբացահայտված էր թողել շուրջ 100 միլիոն դրամի ծախս և հասկանալի չէ, թե ուր և ինչ նպատակներով է ծախսվել այդ գումարը:

ՊԵԿ-ը մինչ օրս չի բացահայտում, թե որքան գումար է ծախսվել նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռբքերման վրա: ՊԵԿ նոր նախագահ Ռուստամ Բադասյանը, ով պետք է որ փայլուն տիրապետեր օրենքի պահանջներին նույնպես չի շտապում թափանցիկ աշխատել:

Գաղտնի է ՔՊ-ական մարզպետների և փոխմարզպետների ստացված պարգևավճարների թիվը: Առաջին անգամ դա պարզ դարձավ, երբ լրագրողները փորձում էին այն ժամանակ դեռ Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Ղուկասյանից ճշտել, թե որքան պարգևավճար են ստացել ինքն ու իր տեղակալը: Ղուկասյանը մերժեց տրամադրել այդ տեղեկությունը, հետագայում նրա օրինակին հետևում էին նաև մյուս գործընկերները:

Գաղտնիության շղարշով է պատված նաեւ  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, որի տնօրենը ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին է` Դավիթ Փափազյանը, իսկ տնօրենների խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանը: Գաղտնի են այս ֆոնդում աշխատողների աշխատավարձերը, թեեւ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իր վճարած փողերի դիմաց ինչ են նրանք «տալիս» հանրությանը, ինչ արդյունք, ինչ ՕԳԳ ունեն։

Պաշտպանության նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 7 միլիոն դրամ՝ բյուջեով չնախատեսված ծախսերի իրականացման համար։ Որոշումը գործադիրն ընդունել է ապրիլի 28-ի նիստում: Օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկում ներառված նախագիծը հիմնավորել են, թե գումարն անհրաժեշտ է պաշտպանական կարիքների բավարարման համար:

Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։

Ահա այսպես է արտահայտվում Փաշինյանի և թիմակիցների թափանցիկ աշխատանքը, հասկանալի է, որ տվյալ դեպքերում ակնհայտ գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ, որոնք, չգիտես ինչու, պատկան մարմինների կողմից այդպես էլ հավուր պատշաճի չեն ուսումնասիրվել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Ամենադիտված