ՔՊ-ական փոխնախարարը մերկացրեց Փաշինյանի հերթական մանիպուլյացիան
ՎերլուծականԿրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխանախարար Ժաննա Անդրեասյանն ընդունում է՝ ուսուցիչը «մաքուր» 400 հազար դրամ աշխատավարձ չի կարող ստանալ, ու դա այն պարզ պատճառով, որ դրանից ավելի քան 100 հազար դրամ պետտուրքեր են պահվելու:
Մինչդեռ օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր փիառվել այդ նորության վրա` իրականությունը ներկայացնելով այնպես, կարծես դա նախ վերաբերվում է ատեստացիա անցած բոլոր ուսուցիչներին և երկրորդը՝ նրանք հենց այդչափ գումար էլ ստանալու են:
Ահա թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը:
Փաստորեն, կամա թե ակամա Նիկոլ Փաշինյանի փոխնախարարը բացահայտում է վարչապետի մանիպուլյացիան` հայտարարելով, որ Փաշինյանի ներկայացվածն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: