Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմ Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալով Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Սանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համար Հայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցը Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի Արյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջ 

Հարյուրավոր միլիոններ մեր գրպանից՝ ՔՊ-ականների «թռչելու» համար

Վերլուծական

Իշխանական պատգամավորների մոտ զբոսաշրջային սեզոնը փոքր-ինչ վաղաժամ է բացվել: Բանն այն է, որ հայրենի երեսփոխանները անձնվիրաբար նետվել են արտասահմանյան վոյաժների հորձանուտը. չկա այդպիսի շաբաթ, որ ՔՊ-ականները չմեկնեն Եվրոպա  կամ Ասիա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջիններս մեկնում են աշխատանքային գործուղումների, թե ինչ է շահում նրանց գործուղումներից ԱԺ-ն և Հայաստանի Հանրապետությունը՝ դժվար չէ կռահել:

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարած Ռուբեն Ռուբինյանը 2022թ. մարտի 23-ին ստորագրել է Կ-68-Ա կարգադրությունը՝ մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել՝ Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին: «Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»,- գրված է կարգադրության մեջ: Այս կարգադրության մեջ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքիր հանգամանք. ԱԺ 3 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (համենայնդեպս, կարգադրությունը հենց Բրյուսել մեկնելու մասին է), բայց, չգիտես ինչու, Արման Եղոյանի ճանապարհածախսը ավելի երկար երթուղի է ընդգրկում՝ Երևան-Բրյուսել-Մոնակո:

Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնև են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաև պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ևս երկու փորձագետ:

Մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք էին մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը: Օրինակ՝ մայիսի 26-28-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) էին մեկնել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանն ու Սարգիս Խանդանյանը։ Հունիսի 6-9-ը Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն) կմեկնեն Էդուարդ Աղաջանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Քոչարյան Անդրանիկը։

Իսկ այժմ մի պարզ հեմամատական: Ահա թե ինչով են ԱԺ-ում ինչով են աչքի ընկել վոյաժների սիրահար պատգամավորներից մի քանիսը: Դիցուք՝ Էդուարդ Աղաջանյանը բացակայել է 91 անգամ, ունեցել է ընդամենը 3 ելույթ: Արման Եղոյանը բացակայել է 30 անգամ, ունեցել 1 ելույթ: Արուսյակ Ջուլհակյանը բացակայել է 60 անգամ. ունեցել 6 ելույթ: Հայկ Կոնջորյանը բացակայել է 34 անգամ. ունեցել 5 ելութ: Հերիքնազ Տիգրանյանը բացակայել է 25 անգամ, ունեցել 3 ելույթ: Արուսյակ Մանավազյանը բացակայել է 4 անգամ, ունեցել 0 ելույթ: Գրիգորյան Հռիփսիմեն բացակայել է 42 անգամ, ունեցել 1 ելույթ: Սարգիս Խանդանյանը բացակայել է 84 անգամ, ունեցել 2 ելույթ:

Ինչպես տեսնում ենք` սույն պատգամավորները ակտիվությամբ, մեղմ ասած, աչքի չեն ընկնում անգամ ԱԺ-ում, ուր մնաց հարցեր լուծեին արտասահմանյան գործուղումների ժամանակ: Միևնույն ժամանակ, այս փաստը նրանց չի խանգարում ամիսը մեկ կամ երկու անգամ հարկատուների հաշվին մեկնել հանգստի. այլ կերպ հաշվի առնելով նրանց գործուղումների ՕԳԳ-ն և արդյունքները այդ վոյաժները չես անվանի...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ ԹովմասյանինՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսիՌուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունըՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանըՊուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասինՌուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասինԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ)
Ամենադիտված