Կինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատուն Վթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսի Ռուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունը Քասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանը Պուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին Ռուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասին ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիները 

«Քրեական ենթամշակույթի» դեմ պայքարող ՔՊ-ականների հույսը քրեական հեղինակություննե՞րն են

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ՀՀԿ-ին մեղադրում այսպես կոչված` քրեածին տարրերի, կիսաքրեական աշխարհի հետ սերտ կապերի, այդ կապերը քաղաքական դաշտ բերելու մեջ: Հեղափոխությունից հետո էլ Փաշինյանն ու թիմը հուժկու պայքար սկսեցին քրեական ենթամշակույթի դեմ՝ խոստանալով այն արմատախիլ անել հայաստանյան իրականությունից: Դեռ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից շատ կոշտ ձևակերպումներ էր արել, թե Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: «Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկացնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», — հայտարարել էր պետության ղեկավարը:

Սակայն, եթե դիցուք՝ կալանավայրերում այդ պայքարը քիչ թե շատ նշմարվում է, նույնը չենք կարող ասել քաղաքական դաշտի մասին։ Այստեղ հակառակն է՝ ՔՊ-ն և քրեական հեղինակությունները սերտորեն համագործակցում են:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ Վանաձոր քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակված Փելեշյանը պաշտոնավարման 4 տարիներին երբևէ հարցազրույցներ չի տվել, ելույթներ չի ունեցել, փոխարենը՝ հանրությանը հայտնի է Վանաձորի տարբեր հատվածներում ծավալած բիզնեսներով ու քրեական անցյալով։ «Ակա» մականունով Արկադի Փելեշյանը, ըստ Դատական տեղեկատվական համակարգի, դեռ 14 տարի առաջ դատապարտվել է խուլիգանության համար։ 2016-ին էլ հոգևորականի էր ծեծել՝ ընտրություններում իրեն չաջակցելու համար. այս գործը դատարան չհասավ՝ կողմերը հաշտվեցին։

Մամուլը գրել էր, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Շիրակի մարզում ձայների ապահովման հիմնական բեռը ՔՊ-ն դրել էր Գյումրիում հայտնի քրեական հեղինակություն Օդոնի (Գառնիկ Խաչատրյանի) վրա։ Այս քրեական հեղինակությունը ևս իր մարդիկ ուներ իշխանական ցուցակում։ Մասնավորապես ցուցակի կարևոր դիրքերն էին զբաղեցնում Օդոնի հորաքրոջ որդին՝ Գագիկ Թաթարյանը, և քենորդին Նիկոլայ Ղազարյանը՝ ում հայրն էլ Գյումրիում հայտնի է Գիա մականունով։

Վեդիում Գարիկ Սարգսյանի հաղթանակը նույնպես առանց քրեական հեղինակությունների օգնության չէր: Մամուլը գրել էր, որ իշխանությունները ամեն ձև փորձել են ճնշում բանեցնել տեղի քրեական հեղինակություն Գագիկ Հակոբյանի վրա, քանի որ վերջինս չէր համաձայնվում աջակցել Սարգսյանին: Նա այդ տեսակետը նաև հայտնել էր իր հրապարակային ելույթում:  Դրանից հետո հայտնի դարձավ, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքում  Հակոբյանին ծեծի են ենթարկվել: Ընդ որում, ինչպես հայտնի դարձավ հետո, «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին»: Դրանից  հետո Հակոբյանը  մտափոխել և քաղաքական հաշվեհարդարին հետևել է «Հանրապետության» հայտարարությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին: 

Գրեթե նույն իրավիճակն էր Թալինում: Սակայն այստեղ  քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ճնշումների արդյունքում զիջած Կարեն Գրիգորյանի մեկ ձայնի շնորհիվ քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը չկարողացավ օրենքով սահմանված կարգով ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները և Թալինում նոր ընտրություններ են սպասվում:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով,որ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը իր հանդիպումներն անցկացնում է «Աթոռիկ» ռեստորանում, օրերս կալանքից ազատված քրեական հեղինակության «բարձր» ներկայությամբ, ով ճաղերի այս կողմից լույսը տեսնելու բերկրանքը զգացել է շնորհիվ իր հովանավոր նույն Արեն Մկրտչյանի։ Բոլոր հրավիրյալները անցնում են նրանց քաղուսուցման դասընթացները, ստանում քրեաքաղաքական անհրաժեշտ հրահանգավորումներ, մեթոդական ցուցումներ։ Ռեստորանի «թանկագին» այցելուների համար սնունդն ու խմիչքն անվճար է` ըստ պահանջի։  Ծառայության մատուցման համար ռեստորանն ազատված է հսկիչ-դրամարկղային կտրոններով սպասարկելու հոգսից։

Մամուլը գրել էր նաև, որ Արագածոտնի արդեն նախկին Արագածոտնի դուխով մարզպետ Դավիթ Գևորգյանը դիմում էր ոմն Արագածավանի Ծյոմին, որ իր հարցերը լուծի:

Ինչպես տեսնում ենք՝ քրեական ենթամշակույթի դեմ ծավալած պայքարը ՔՊ-ականների մոտ քաղաքական դաշտի վրա չի տարածվում և չնայած այն հանգամանքին, որ լինելով ընդդիմադիր` նրանք մի մարդու պես մերժում էին այդ արատավոր բարքերը, այսօր հենց իրենք են այդ բարքերը բերում քաղաքական դաշտ և սերտացնում կապերը քրեական և կիսաքրեական աշխարհի ներկայացուցիչների հետ` նրանց դիտարկելով իբրև կայուն հենարան...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ ԹովմասյանինՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսիՌուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունըՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանըՊուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասինՌուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասինԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը
Ամենադիտված