Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ 

Յուրայինների լոյալության «գինը». ինչպես է Փաշինյանը «խրախուսում» ՔՊ-ականներին

Վերլուծական

Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստանում էր վերջ դնել այսպես կոչված` նախկինների թայֆայական մտածողությանը, պաշտոններ շնորհել ըստ արժանիքների և ոչ թե ըստ կուսակցական պատկանելիության կամ յուրային լինել-չլինելու հանգամանքով պայմանավորված:

Հեղափոխությունից չորս տարի անց, սակայն, բավականին ուշագրավ իրավիճակ է ուրվագծվել այն առումով, որ Փաշինյանը ոչ միայն առանցքային պաշտոններում յուրայինների է նշանակում, այլ մի բան էլ՝ վերջիններիս այս կամ այն պատճառով այդ բարձր պաշտոններից ազատելուց հետո նրանց մոտիկ ազգականներին ոչ պակաս բարձր պաշտոններ է շնորհում` այսպիսով ջանալով չնեղացնել յուրայիններին և նրանց իրեն հավատարիմ պահել:

Դիցուք՝ օրերս հայտնի դարձավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նշանակվել է մարզի դատախազ: Պողոսյանը աշխատանքից ազատվել էր մի շարք ակսնդալների ֆոնին և երկար ժամանակ զգացվում էր վերջինիս նեղսրտվածությունը ՔՊ-ից: Շատ էր գրվում նաև այն մասին, որ ի հեճուկս Փաշինյանի` Մելիքսեթ Պողոսյանը բավական ջերմ հարաբերություններ ունի նախկին իշխանության ներկայացուցիչների հետ: Որպես արդյունք` Նիկոլ Փաշինյանը որոշեց գնել Մելիքսեթ Պողոսյանի լոյալությունը՝ որդուն նշանակելով նման բարձր պաշտոնի:

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Արարատի մարզում, երբ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, վերջինս նույնպես հայտնվել էր մի շարք սկանդալների թիրախում և, ընդհանուր առմամբ, բավական մեծ էր մարզի բնակչության դժգոհությունը Թևոնյանի կատարած աշխատանքից: Սակայն, վերջինս լոյալությունը չկորցնելու համար Փաշինյանը նրան փոխարինեց ոչ ավել, ոչ պակաս հարազատ որդով՝ Սեդրակ Թևոնյանով, ով էլ այսօր հանդիսանում է Արարատի մարզպետն ու շարունակում է հոր գործը:

Փաշինյանի չի ցանկանում նեղացնել նաև ՊԵԿ-ի իր յուրայիններին:  ՊեԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նշանակումից հետո բավական լուրջ խմորումներ սկսեցին այս կառույցում և գործը հասավ նրան, որ Փաշինյանը ստիպված էր զոհաբերել ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին, ով ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների բավական սերտ ՝ նույնիսկ բարեկամական կապեր ունի Փաշինյանի ընտանիքի հետ: Մաշադյանի ազատումից հետո սակայն նրա որդին շարունակեց զբաղեցնել Երևանի կայազորի զինդատախազի պաշտոնը: Սա էլ իր հերթին Փաշինյանի ժեստն էր Մաշադյանի ընտանիքին:

Կարեն Սարուխանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելուց հետո Նիկոլ Փաշինյանը նրան էլ չնեղացրեց: Մարզի «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր հավակնորդը, ըստ մամուլի տեղեկությունների, Կարեն Սարուխանյանի բարեկամն է՝ Շավարշ Արամյանը, ով ֆեյսբուքյան իր էջում, ի դեպ, արդեն գրառում է կատարել այն մասին, որ 2021թ. օգոստոսից աշխատում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում:

Կապանի քաղաքապետի պաշտոնում չառաջադրված, իսկ այնուհետև նար մարզպետական հավակնությունները չբավարարած ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի սանիկն էլ՝ Մարգար Մարգարյանը,  «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցնում:

Ինչպես տեսնում ենք՝ թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկա հեղափոխական իշխանությունների համար յուրայիններին լոյալ պահելը բավականին կարևոր է, և այդ գործում նրանք ոչինչ չեն խնայում, պատրաստ են անգամ հետ կանգնել ժողովրդին տված հրապարակային խոստումներից և խախտել դրանք...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից
Ամենադիտված