Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ 

Հրաչյա Սարգսյանի տասը «վատությունը» երևանցիներին

Վերլուծական

Շուրջ 6 ամիս է, ինչ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Հրաչյա Սարգսյանը, ով ի դեպ այդպես էլ չի բարեհաճել հաշվետու լինել երևանցիների առջև ՝ այս ընթացքում իր կատարած աշխատանքի մասին:

Ընտրվելուց Սարգսյանը հայտարարում էր, որ իր աշխատանքի արդյունավետության մասին կխոսեն իր գործերը, և քանի որ ինքը՝ քաղաքապետը ժամանակ չի գտնում իր աշխատանքը հանրության դատին ներկայացնելու համար, դա փորձենք մենք անել:

Եվ այսպես, ահա թե ինչով է աչքի ընկել Հրաչյա Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց մինչ այս պահը:

Երևանում վերջին վեց ամսվա ընթացքում այդպես էլ լուծում չստացավ հանրային տրանսպորտի հարցը: Նոր ավտոբուսները թեև դուրս են եկել գիծ, այնուամենայնիվ խնդիրները շարունակվում են, տրանսպորտը ուշանում է, վարորդներն էլ, ըստ ավագանու անդամի, գրպանում են ուղևորավարձը:

Ինչպես գիտենք քաղաքապետարանը զբաղված էր Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման բրենդի մշակմամբ: Սակայն պարզվում է, միակ բանը, որ մինչ այս պահը արվել է դա այն է, որ  տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ քաղաքների (Մոսկվա, Թբիլիսի, Ռիգա, Բրատիսլավա, Փարիզ, Լիոն, Մարսել, Ամստերդամ, Լոնդոն, Դուբայ) զբոսաշրջային բրենդների ուսումնասիրություններ:

Չի լուծվել անգործության մատնված համատիրությունների հարցը, որոնք շարունակում են ոչինչ չանելու դիմաց երևանցիներից կլորիկ գումարներ գանձել: Քաղաքապետարանը չի կարողանում որոշել՝ պահել համատիրությունները, թե փոխարինել դրանք այլ կառույցով: Իսկ մինչ այդ հարված է հասցվում երևանցիների գրպանին:

Հրաչյա Սարգսյանը շարունակել է Հայկ Մարությանի բարի ավանդույթը, այն է հայտնի օլիգարխներից Երևանի համար նվիրաբերություն ընդունելը: Դիցուք՝ քաղաքապետարանը դեկտեմբերի 28-ի նիստում նվիրաբերություն ընդունելու մասին որոշում ընդունեց. Երևան քաղաքին նվիրաբերվեց 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 հատ մոխրաման, որոնք տեղադրվել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում: Նվիրաբերողն էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» ընկերություններն էին: Հիշելով հայտնի Կամազների պատմությունը` ակամայից ինքդ քեզ հարց ես տալիս՝ իսկ ինչի՞ դիմաց է այս անգամ Ալեքսանյանն այսչափ առատաձեռն գտնվել և ինչ փոխադարձ նվերով է հանդես եկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Չի լուծվել հին վերելակների փոխարինման հարցը, այս տարի դեռևս 460 նոր վերելակ պետք է տեղադրվի, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը հապաղում է և հետ մնում նախանշված  գրաֆիկից:

Սառույցին գրվեց աղբի վերամշակման գործարան հիմնելու գաղափարը, չնայած աղբահանության խնդիրը այսօր Երևանի առջև ծառացած ամենահրապատ խնդիրների շարքին է դասվում:

Հրաչյա Սարգսյանը նաև այս ընթացքում չի խնայել Երևանի առանց այդ էլ սուղ բյուջեն: Դիցուք՝ Երևանի քաղաքապետարանը բնակիչներին ավետել է, որ մոտ ապագայում նրանց սպասվում է նոր և անչափ կարևոր, արդիական և օրակարգային փոփոխություն: Այն է՝ Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի 10 նոր տրոլեյբուսներով: Եվ այստեղ խնդիրը անգամ այն հարցը չէ, թե արդյո՞ք Երևանին տրոլեյբուսներ անհրաժեշտ են, թե ոչ, խնդիրը վերջիններիս գինն է, այն է՝ 10 ավտոբուսի դիմաց քաղաքապետարանը բյուջեից պատրաստվում է վճարել 2 միլիարդ դրամ: 

Քաղաքապետարանում որոշել են առաջնային օղակի բուժսպասարկման հիմնարկների առավել արդյունավետ կառավարման համար կառուցվածքային փոփոխություններ մեկնարկել. մասնավորապես, առաջարկվում է փոքր պոլիկլինիկաները միացնել մեծ պոլիկլինիկաներին՝ ընդլայնելով բժշկական ծառայությունները և գեներացնելով միջոցներ՝ պոլիկլինիկաների վերազինման, զարգացման համար: Այս որոշումը քննադատվել է թե՛ Երևանի ավագանու մի քանի անդամների կողմից, թե՛ բնակիչների, որոնք օրեր առաջ նաև բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առաջ: Ինչ խոսք, անհասկանալի է նման օպտիմալացումը, եթե չի արվել վերլուծություն, պոլիկլինիկական աշխատանքի որակի գնահատում, չեն վերցվել բժշկական ցուցանիշներ, և հիմք են ընդունում միայն նեղ մասնագետների առկայությունն ու աշխատավարձերը:

Շրջիկ առևտրով զբաղվող և օրվա հացը այդպես վաստակող քադաքացիներին այլընտրանք չառաջարկած քաղաքապետը, այժմ էլ որոշել է էլ ավելի կոշտ միջոցները և չբավարարվել այդ առևտուրը արգելելով: Առաջարկվում է առգրավել այդ ապրանքը՝ էլ ավելի մեծ հարված հասցնելով օրվա հացը մի կերպ վաստակող քաղաքացիների գրպանին:

Վեց ամսվա մեջ որևէ շարժ տեղի չունեցավ նաև մետրոյի նոր կայարանի կառուցման գործում, թերևս այդ սուրբ գործը գլուխ բերելը Հրաչյա Սարգսյանը որոշել է թողնել Տիգրան Ավինյանին:

Ահա այս խնդիրներին լուծում տալու փոխարեն Հրաչյա Սարգսյանը վեց ամիս շարունակ զբաղված է գործակարգավարական նիստերին անխնա զայրանալով, իսկ դրանց ավարտից հետո՝ ֆեյսբուքում անխնա փիառվելով: Իսկ վերջինիս գործերը իսկապես խոսում են իր աշխատանքի արդյունավետության մասին, այլ բան է, որ որևէ դրական բան չեն ասում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր
Ամենադիտված