Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ Աշոտյան Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս 

Նոր թանկարժեք կահույք՝ նոր աշխատատեղերի փոխարեն. Ասլան Ավետիսյանը «քաշել» է արարատցիներին

Վերլուծական

Դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արարատի քաղաքապետ էր ընտրվել ՔՊ-ական Ասլան Ավետիսյանը: Իսկ ինչո՞վ է նա հայտնի: Ասլան Ավետիսյանը անցնում է Մարտի 1-ի գործով, տարիներ առաջ դատարանը դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ «Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց` դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյանի արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» եւ իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»: Նա կես տարի անգամ ազատազրկվեց, հետո ստորագրությամբ ազատ արձակվեց: Սակայն 2021 թվականի մայիսին Ասլանյանն արդարացվել է, իսկ այժմ արդեն ոչ ավել, ոչ պակաս համայնքապետ է:

Ավետիսյանը ընտրվելուց խոստանում էր մի կողմ դնել եթեները և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալ: Պարզից էլ պարզ է, որ արարատցիների թիվ մեկ խնդիրը այսօր ոռոգման ջրի հարցն է, որը, կարծես թե, լուծված չէ, հակառակ դեպքում` համայնքի բնակիչները չէին արտահայտի իրենց դժգոհությունը, այն էլ այդչափ բարձր և հրապարակային: Մյուս կարևորագույն և դեռևս չլուծված խնդիրը տրանսպորտի խնդիրն է, որը մշտապես եղել է արարատցիների աքիլեսյան գարշապարը, սակայն 100 օրից ավել ղեկավարող Ասլան Ավետիսյանը այդպես էլ ձեռնամուխ չի եղել քաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխմանը: Մեծածավալ աշխատանքների մասին հաշվետվությունների փոխարեն Արարատի համայնքապետարանի պաշտոնական էջում տեսնում ենք միայն մշակութային միջոցառումների մասին ազդարարումներ և համայնքապետի շնորհավորական ուղերձներ: Գյուղացիների համար մատչելի պարարտանյութերի ձեռքբերման հարցը նույնպես օրակարգային է, սակայն այս մասին համայնքապետարանի էջում ընդամենը մեկ հիշատակում կա և հասկանալի չէ՝ գործընթացը առաջ գնում է, թե մյուս պրոցեսների պես դոփում է տեղում: 

Ինչպես ասում են՝ համայնքի խնդիրները իրենք իրենց կլուծեն, իսկ Ավետիսյանը շատ ավելի կարևոր և օրակարգային հարցերով է զբաղված: Դիցուք՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա որոշել է, որ համայնքապետարանում քչություն են անում աթոռները, օդորակիչները, շերտավարագույրները, պահարանն ու գրասեղանը և բնականաբար ձեռնամուխ է եղել դրանք գնելուն՝ բյուջեից կլորիկ գումար հատկացնելով սույն կարևորագույն ապրանքները գնելու համար:

Ահա այսպիսի հերոսություններով է աչքի ընկել Արարատի մարզի նորընտիր համայնքապետը, ով ընտրվելուց, իհարկե, արարատցիներին խոստանում էր ոչ թե նոր օդորակիչներ և աթոռներ, այլ նոր աշխատատեղեր և նոր հնարավորություններ սեփական համայնքում ապրելու և զարգանալու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է
Ամենադիտված