41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականում Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն է Ձուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատությունները Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինի 

Պաշտոն՝ ամեն գնով. ՔՊ-ականների «աթոռակռիվը» հասավ Սիսիան

Վերլուծական

Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, որը ՔՊ-ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է։ Համբարձումյանի այս քայլը, ի դեպ, ունի տրամաբանական բացատրություն, քանի որ Սիսիանում ՔՊ-ի դիրքերը թույլ են, եւ աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ հարկավոր է ամրապնդել դիրքերը, ինչով էլ կզբաղվի իր եղբայրը։ Մեկ օրում ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել պատգամավորի եղբորը և սա, իհարկե, հեղափոխական իշխանությունների ոգով է: Քանի որ Համբարձումյանի եղբոր նշանակումը անցել է առանց տարատեսակ էքսցեսների, կարելի է ենթադրել, որ իշխանությունները ունեն որոշակի կոնսենսուս, որ Սիսիանում համայնքապետի թեկնածուն կլինի հենց պատգամավորը: Քանի որ վերջինիս Սյունիքի մարզպետ դառնալու ամբիցիաները Փաշինյանը հրաժարվել էր բավարարել, չի բացառվում, որ այստեղ առնվազն Համբարձումյանին ընդառաջեն:

Մամուլը վերջերս գրել էր, որ «Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թեւի են բաժանվել եւ, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թեւը համակարգում է Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ հավաքագրող Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում:

Մայիսի 6-ին «Ազատ Սիսիանցիներ» ֆեյսբուքյան էջը տեղեկություն էր տարածել, որ Ազգային անվտանգության  ծառայության աշխատակիցները Սիսիանի համայնքապետարանում են, եւ կան բերման ենթարկվածներ։  Ըստ մեր աղբյուրների` բերման են ենթարկվել քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող եւ կազմակերպման բաժինների պետերը, նաեւ համայնքապետարանի իրավախորհրդատուն։ Ըստ Սիսիանում շրջանառվող լուրերի՝ բերման ենթարկված  քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը այս տարվա աշնանը կայանալիք  Սիսիանի ավագանու համամասնական ընտրություններում գլխավորելու է ընդդիմության միասնական ցուցակը և հենց դա թույլ չտալու համար Կարեն Համբարձումյանի բարեկամ համայնքապետը գործի էր անցել՝ ազատվելով պոտենցիալ մրցակիցներից:

Մյուս կողմից` Համբարձումյանը միակ մարդը չէ, ով Սյունիքում որոշակի հավակնություններ ունի: Կապանի ընտրություններում պարտված, այնուհետև կրկին Սյունիքի մարզպետի հավակնորդների շարք ներառված պատգամավոր Դավիթ Դանիելյանը այս օրերին բավական ակտիվ է Սյունիքում, իսկ սա ենթադրում է, որ վերջինս դեռ չի կորցրել համայնքապետ դառնալու իր հույսը, հատկապես, որ Սիսիանը, ինչպես ասում են, քիփլիկ գյուղ չէ, այլ բավականին մեծ քաղաք է: Հետևաբար առկա երկու թևերին, կարծես թե, միացել է նաև Դավիթ Դանիելյանը, հատկապես, որ նա, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, մտերիմ է Տիգրան Ավինյանի հետ և վերջինս մեկ անգամ չէ, որ զբաղվել է Դանիելյանի լոբբինգով: 

Ինչպես տեսնում ենք՝ հերթական անգամ համայնքապետի աթոռը զբաղեցնելու ցանկությունը պառակտում է մտցնում հեղափոխականների շարքերում և ստիպում նրանց դուրս գալ միմյանց դեմ` մոռանալով հեղափոխական սոլիդարության մասին: Իշխանությունը, թերևս, քաղցր բան է...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) Էրդողանը մտադիր է այցելել Բաքու՝ հարաբերություններում ճգնաժամի մասին հաղորդագրությունների պատճառով«Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններըՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետո
Ամենադիտված