Վրաստանի բոլոր քաղաքացիները կապահովագրվեն
ԱՐԽԻՎ
«Նախևառաջ մենք առաջիկա 10 օրերի գործողությունների նախագիծ կկազմենք, որից հետո կսկսենք իրականացնել մեր խոստումները»,- լրագրողների հետ հարցազրույցում ասել է առողջապահության, աշխատանքի և սոցիալական օգնության նախարարի պաշտոնի թեկնածու Ամիրան Գամկրելիձեն. հայտնում է Грузия Online-ը։
Նրա խոսքերով՝ երկրում գոյություն կունենա ապահովագրության երկու տեսակ՝ պարտադիր պետական և մասնակի մասնավոր։
«Մենք կաշխատենք, որ ապահովագրությունը վերահսկեն պետական մեխանիզմները։ Բայց անմիջապես ասեմ, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները պետք է ապահովագրված լինեն. դա մեր առաջնայնությունն է»,- հայտարարել է Գամկրելիձեն։ Վաղը նա հանդիպում կունենա գերատեսչության գործող ղեկավար Զուրաբ Չիաբերաշվիլիի հետ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան