«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով 

Ինչ «սև կատու» է անցել «երդվյալ հեղափոխականների» միջև

Վերլուծական
Վերջին շրջանում բավականին հաճախ է խոսվում այն մասին, որ ՔՊ-ական այս կամ այն պաշտոնյաների միջև լուրջ լարվածություն է առաջացել և պատճառները տարբեր են` անձնական հակակրանքից և ամբիցիաներից մինչև ավելի լայն իշխանական գործիքակազմի ձգտում։
 
Դիցուք, այն որ ՔՊ-ականների միջև սև կատու է անցել պարզ է դառնում հետևյալ օրինակներից։ Շաբաթներ առաջ համացանցը զարմացրել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի գրառումը, որտեղ նա, ըստ էության, ծաղրում էր իր ղեկավարի՝ Անահիտ Ավանեսյանի հայտնի աղային ռեֆորմը: Նա ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսանյութ էր հրապարակել, որը TikTok-ից էր, և արել էր տիկտոկեր։ Տեսանյութում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։ Տեսանյութը փոխնախարարը վերնագրել է․ «Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»։ Զարմանալի է, որ մի ամբողջ գերատեսչության փոխնախարար տիկտոկյան տեսանյութը ոչ միայն որակում է ամենադիպուկը, այլև այդ կերպ, ըստ էության, միանում է նախարարի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի վերաբերյալ արված հումորներին։ Իսկ պատճառը դժվար չէ կռահել. մամուլը բազմիցս էր գրել Նունուշյանի` նախարարական ամբիցիաների մասին, որոնք սակայն հեղափոխությունից հետո այդպես էլ չեն բավարարվում։
 
Նույն պատճառով Անահիտ Ավանեսյանի հետ լարված հարաբերությունների մեջ է նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով չի էլ թաքցնում, որ ցանկանում է վերադառնալ գործադիր։ Սորոսական մի շարք ՀԿ-ներ անգամ մեդիա արշավ էին սկսել ընդդեմ Ավանեսյանի, սակայն որևէ արդյունք այն այդպես էլ չտվեց։
 
Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, բավականին կոշտ զրույց ստացվեց պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև: Թունյանը բառացիորեն ասաց հետևյալը՝ «Եթե ԱԺ բերվում է որևէ նախագիծ, պետք չէ մեզ հիշեցնել, թե վարչապետը ինչ է ասել այդ մասին»: Թերևս այսպես նա սթափեցնում էր նախարարին, ով հաճախ է հղում անում վարչապետի այս կամ այն խոսքին: Մամուլը բազմիցս էր գրել, որ Բաբկեն Թունյանը, ով վստահաբար ավելի լավ է հասկանում տնտեսությունից, քան Վահան Քերոբյանը, ցանկանում է զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և այդ իսկ պատճառով նախարարի գործողությունների քննադատությունը գնալով առավել անթաքույց է դառնում։
 
Բավականին լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել, 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս էր գրել, ապա ջնջել:
 
Ժամանակին, երբ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը, լարված էին նրա և պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարաբերությունները: Մամուլը այն ժամանակ գրում էր, որ պատգամավորը մեծ ցանկություն ունի զբաղեցնել նախարարի աթոռը:
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի եւ Մեղրիի տարածքային կառույցներում՝ հուլիսի 9-ին խորհրդի նախագահների ընտրություններին ընդառաջ լարվել են պատգամավոր Դավիթ Դանիելյանի  և Սյունիքի այլ կարկառուն ՔՊ-ականների հարաբերությունները:
 
Իհարկե, այս ներթիմային լարվածության և գզվրտոցների հիմքում ընկած է ոչ այլ ինչ, քան իշխանության և իշխանական հավելյալ լծակների համար պայքարը, տվյալ դեպքում կուսակցական սոլիդարությունը մղվում է երկրորդ պլան...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման
Ամենադիտված