Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
ԱՐԽԻՎ
Քիմիայից 2012 թվականի Նոբելյան մրցանակ հանձնվել է G-սպիտակուցների հետազոտությունների համար. հայտնում է Lenta.ru-ն։ Այդ սպիտակուցները մասնակցում են բջիջների միջև ազդանշանների փոխանակմանը։
Դափնեկիրներ են դարձել ամերիկյան բիոքիմիկոսներ Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի տասին։
Նշենք, որ Լեֆկովիցը ծնվել է 1943 թվականին Նյու Յորքում։ 1966 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Կոլումբիայի համալսարանում։
Բրայան Կոբիլկան ծնվել է 1955 թվականին Մինեսոտայում, ավարտել է Յեյլի բժշկական դպրոցը, այժմ աշխատում է Ստենֆորդում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու