1324 ուսանող դուրս է մնացել ՀՀ բուհերից
ԱՐԽԻՎ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց 2011-2012 թ.թ. ուսումնական տարիների ամփոփումը բուհերում. «Ակադեմիական պարտքի պատճառով բուհերից դուրս է մնացել 1324 ուսանող: Լուծարքային բոլոր ժամանակահատվածներն արդեն սպառվել են։
Իսկ այս տարի բուհերից դուրս է մնացել 130 ուսանող։ Նշեմ, որ այս տվյալները վերաբերում են միայն պետական բուհերին: Այս տարի հեռացված ուսանողների 90 տոկոսը հեռացվել է բուհի ակադեմիական պարտքի պատճառով, իսկ 10 տոկոսը՝ վարձավճարի պատճառով»,-նշեց Աշոտյանը։
Նախարարի խոսքերով՝ 200 հոգի դուրս է մնացել բժշկական համալսարանից, Գավառի պետական համալսարանից՝ 217 հոգի, ագրարային համալսարանից՝ 170 հոգի, ճարտարագիտական համալսարանից՝ 163ը, տնտեսագիտական համալսարանից՝ 154, ԵՊՀ-ից՝ 120 ուսանող:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան