Այսօր աշխարհում առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը
ԱՐԽԻՎ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշել է ընտրել առանձին օր, երբ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն խնդիրներին, որոնց բախվում են աղջիկներն աշխարհի տարբեր անկյուններում. հայտնում է Комсомольская Правда-ն։
Այս տոնն անցյալ տարի պաշտոնապես հռչակվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։
«Հոկտեմբերի 11-ը հռչակելով Աղջիկների միջազգային օր՝ մենք համաձայնվեցինք ավելի մեծ ուշադրություն դարձնել համայն աշխարհի աղջիկների իրավունքներին»,- այդ ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Նայջել Չեպմենը։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի ուսումնասիրությունների համաձայն՝ աշխարհում խտրականության ենթարկվում են ամենից շատ աղջիկները։ Նրանք կազմում են աշխարհի ամենաաղքատ բնակչության 70%-ը և շատ ավելի խոցելի են այնպիսի խնդիրների առջև, ինչպիսիք են ՁԻԱՀ-ը, մանկական աշխատանքը, ստրկությունը, տնային բռնությունները և այլն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)