Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ» Փաշինյանը մեկնել է Բրյուսել Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ» Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ» Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են 

ՔՊ-ական համայնքապետերի կեղծ խոստումներն ու իրականությունը

Վերլուծական
Ամիսներ առաջ ՀՀ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ին մեծ դժվարությամբ, սակայն հաջողվեց իր ձեռքը վերցնել մի շարք համայնքների կառավարումը։ Թվում էր, թե այս համայնքներ նոր հեղափոխական շունչ կգա, համենայնդեպս այդպես էին խոստանում ՔՊ-ական թեկնածուները քարոզարշավի ընթացքում։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նրանք այս մեկ-երկու ամսվա մեջ մոռացել են հանրությանը տված խոստումները։ Դրանցից մեկն էլ համայնքներում առկա բնապահպանական խնդիրների լուծումն էր, բայց, արի ու տես, որ պաշտոնները ստանձնելուց անմիջապես հետո նոր համայնքապետերը ձեռնամուխ եղան իրենց համայնքներում հանքերի շահագործման «դաբրոներ» տալուն։
 
Դիցուք՝ «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Սիսիանի բազալտի հանքավայրը. «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին։ Միակ հիմնադիրն ու մասնակիցը Արմեն Բադալյանն է։ Վերջինս ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված, նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է։ Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է։ Դե իսկ Սիսիանի նորընտիր համայնքապետը ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանն է։
 
Դեկտեմբերի սկզբին Ջերմուկ խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում Ջերմուկի քաղաքապետ ընտրվեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը։ Վերջինիս համայնքապետ էին նշանակել դեռևս մինչ ընտրությունները, և նա ժամանակ է ունեցել շատ ավելի հիմնավոր պատրաստվելու քարոզարշավին, հատկապես՝ ճոխ խոստումներ շռայլելու մասով։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե ՔՊ-ն, թե ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: Այսօր տեսնում ենք, որ թույլ են տալիս, առնվազն՝ չեն խոչընդոտում Ամուլսարի հանքի վերաբացմանը, այն էլ նույնիսկ նման կարևորության հարցը առանց հանրային քննարկման դնելու: Փոխարենը` հանրային քննարկման է դրվում դիցուք՝ պուրակի բարեկարգման ծրագիրը:
 
Օրերս տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։ Վայքի համայնքապետը ՔՊ-ական Մխիթար Մաթևոսյանն է։
 
Այն բանից հետո, երբ Սպիտակ համայնքում ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ ՔՊ թեկնածուն, նոր հանքի մասին տեղեկությունները չուշացան։ Համայնքապետարանի օրակարգում է կանադական «Ֆրեմոնտ Գոլդ» հանրային ընկերության հետ փոխկապակցված ընկերություն հանդիսացող «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկումը։
 
 Ծազկաձորում ձայների 70%-ով համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը։ Վերջինս, հետ չմնալով ՔՊ-ական համայնքապետերի մոտ ընդունված ավանդույթից, խոստացել էր համայնքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, վերակառուցել ենթակառուցվածքները և ոչ ավել ոչ պակաս պատմական նոր ժամանակաշրջան բացել Ծաղկաձորի համար։ Ուշագրավը այնքան տված ճոխ խոստումները չեն, որքան հանգամանքը, որ ընտրվելուց հետո Նարեկ Հարությունյանը բառացիորեն կորավ հրապարակային քաղաքական կյանքից։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը կիսվում է կառավարության գրառումներով, իսկ իր կողմից բնակիչներին հրավիրում է հավաքվել քաղաքի հրապարակում և վայելել ձմեռը։ Հարությունյանի անձնական ֆեյսբուքյան էջում ևս ոչ մի խոսք չկա վերջինիս բուռն գործունեության մասին, երկու տրաֆարետային շնորհավորական տեքստեր և վերջ։
 
Ինչպես տեսնում ենք՝ ակնհայտ է, որ ՔՊ-ական համայնքապետերը, ովքեր ընդամենը վեց ամիս առաջ են ստանձնել պաշտոնները, արդեն իսկ հասցրել են աչքի ընկնել նախընտրական խոստումները մոռանալով, ավելին՝ տեղ-տեղ նաև դրանց հակառակ քայլեր իրականացնելով...
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ամենադիտված