Ամենատհաճ ձայնն աշխարհում
ԱՐԽԻՎ
Նյուքասլի համալսարանի բրիտանական գիտնականները հայտնագործել են, որ մարդու լսողության համար ամենատհաճը այն ձայնն է, որն առաջանում է ապակե շշի վրայով դանակը անցկացնելիս. գրում է Комсомольская Правда-ն։
Երկրորդ տեղում այն ձայնն է, որն առաջանում է պատառաքաղով ապակու վրա անցկացնելիս։ Պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է «կավճով գրատախտակին» ձայնը։
Հետազոտությանը մանսակցել է 13 հոգուց բաղկացած խումբը։ Նրանց ներկայացվել է 74 զանազան ձայն։
Գիտնականները ի հայտ են բերել, որ մարդկաց համար ամենադժվար ընդունելի ձայնը 2000-5000 հերց հաճախականությամբ ձայներն են։
Գիտնականների խոսքերով՝ մինչ այժմ անհասկանալի է, թե ինչու են մարդու ականջները հենց այս դիապազոնում ավելի զգայուն գտնվում։
Հետաքրքիր է, որ այն հոգեցունց ձայների հաճախականությունը, որոնք մարդկանց մեծամասնությունն անընդունելի է համարում, գտնվում է հենց այդ դիապազոնում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)