Հայտնի է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
ԱՐԽԻՎ
Այսօր Շվեդական ակադեմիան անվանել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրին. հայտնում է НТВ-ն։
Հետաքրքիր է, որ փորձագետների կանխատեսումներն այն մասին, որ գրական Նոբելյան մրցանակը կուղևորվի Ասիա և կհասնի ճապոնացի և չինացի արձակագիրներ Հարուկի Մուրակամիին և Մո Յանին, ճիշտ դուրս եկան։
Արդյունքում հեղինակավոր պարգևին արժանացել է 57-ամյա չինացի գրող Մո Յանը, որի աշխատանքներում «զառանցական իրականությունը համատեղվում է ազգային հեքիաթների, պատմության և արդիականության հետ»,-նշում է Интерфакс-ը։
Իդեպ, Մո Յանը կեղծանուն է, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «լռի՛ր»։ Նոբելյան դափնեկրի իսկական անունը Գուան Մոե է, և նա Հոնգ Կոնգի բաց համալսարանում բանասիրության պատվավոր դոկտոր է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան