Սիրիայում ավտոբուս է գնդակոծվել
ԱՐԽԻՎ
Ահաբեկիչները գնդակոծել են աշխատավորներով լի ավտոբուսը Լիբանանի հետ սահմանակից սիրիական շրջանում, ինչի արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս նույնքանը վիրավորվել են, հայտնում է РИА Новости-ն։
«Զինված ահաբեկիչների խումբը վաղ առավոտյան հարձակման է ենթարկել սիրիացի աշխատավորների ավտոբուսը նրանց կողմից Լիբանանի սահմանը հատելուց մի քանի րոպե անց»։
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում է պայքարը կառավարական ուժերի և ապստամբների միջև, ինչի արդյունքում, ՄԱԿ-ի ներկայացուցիչների տվյալներով՝ զոհվել է ավելի քան 20.000 մարդ։ Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ բախվում են լավ զինված գրոհայինների հետ, որոնք աջակցություն են ստանում դրսից։
Հյուսիսային Լիբանանը, որի սուննի բնակչությունն աջակցում է, այսպես կոչված, սիրիական հեղափոխությանը, վերջին շրջանում, սիրիական իշխանությունների տվյալներով, վերածվել է Բաշար Ասադի դեմ պայքարող սիրիական ազատ բանակի հենակետի։ Այստեղից գրեթե ամեն օր սիրիական գրոհայիններին զենք մատակարարելու փորձեր են կատարվում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան