Էլիզաբեթ Երկրորդի առողջական վիճակը վատթարացել է
ԱՐԽԻՎ
Էլիզաբեթ Երկրորդի առողջական վիճակը վատթարացել է. հայտնում է The Daily Mail-ը։ Միապետի մոտ նկատվել է նստուկի նյարդի բորբոքում, որը հայտնի է նաև իշիալգիա անունով։
Թագուհու հիվանդությունը կարելի է մասնագիտական անվանել. բանն այն է, որ Էլիզաբեթ Երկրորդը ստիպված է ժամանակի մեծ մասը ոտքի վրա անցկացնել՝ մասնակցելով բազմազան միջոցառումների։ Արդյունքում տարիների ընթացքում ցավը մեջքի և ոտքերի հատվածում պարբերական բնույթ է ստացել։
Այսպես, Էլիզաբեթ Երկրորդն ի վիճակի չի լինի մասնակցել Վինձորի ամրոցի միջոցառմանը, որի ընթացքում նա պետք է 90 մեդալ և պարգև շնորհեր։ Դրա փոխարեն՝ բրիտանական գահի ենթականերին կպատվի Ուելսի արքայազն Չառլզը, որն այդ նպատակով արդեն վերադառնում է Շոտլանդիայից։
Վերջերս կառավարման ադամանդյա հոբելյանը նշած Էլիզաբեթ Երկրորդը ամբողջ կյանքում գերազանց առողջություն է ունեցել։
Չնայած իր մեծ հասակին՝ Մեծ Բրիտանիայի թագուհին մինչ օրս մասնակցում է տարեկան ավելի քան 300 հասարակական միջոցառումների։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան