Նորվեգիայում թալանել են աֆրիկյան ազգության արքային
ԱՐԽԻՎ
Նորվեգիայում անհայտ անձինք թալանել են աֆրիկյան փոքր աշանտի ազգության թագավորի արարողակարգային զարդարանքները, հայտնում է BBC-ն։
Օտումֆուո Օսեյ Տուտու Երկրորդն այս շաբաթ այցելել էր Նորվեգիա՝ միջազգային տնտեսական կոնֆերանսին մասնակցելու համար։ Ինչպես հայտնում է հեռուստառադիոընկերությունը, արքան իր հետ բերել էր իր թագավորական զարդարանքները՝ պաշտոնական արարողություններին մասնակցելու համար։ Անհայտ անձինք արքայի ճամպրուկը գողացել էին Radisson Blu Plaza հյուրանոցի սպասասրահից։
«Ցանկացած մարդ, ով ունի իր համար անձնական մեծ արժեք ունեցող իր, կհասկանա, թե ինչ կորուստ է դա։ Իսկ նա, ով գիտի մեր ավանդույթները, կհասկանա, որ այդ իրերը մեզ համար հսկայական արժեք են ներկայացնում»,-հայտարարել է արքայի քարտուղարը։
Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել այս գործով։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)