Թիվ մեկ ընտրատարածքում դեռևս երկու թեկնածու, 35-ում` ոչ ոք
ԱՐԽԻՎ
Երեկ ժամը 18:00-ի դրությամբ թիվ մեկ ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու, իսկ թիվ 35 ընտրատարածքում դեռևս առաջադրված թեկնածուներ չկան: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Թիվ մեկ ընտրատարածքում դեռևս առաջադրվել են «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, և Հանրապետական կուսակցությունից Ռոբերտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքում մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, իսկ թիվ 35 ընտրատարածքում ընտրվել էր ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)