Իսրայելական պարբերական. Վարչապետը խաղաղության բանակցություններ է վարել Սիրիայի հետ
ԱՐԽԻՎ
Իսրայելական պարբերականը հայտնում է, որ վարչապետը գաղտնի բանակցություններ է վարել Սիրիայի հետ՝ ամերիկյան միջնորդի միջոցով, բայց բանակցություններն ավարտվել են Սիրիայում հուզումներով. գրում է Associated Press-ը։
Յեդիոթ Ահրոնոթը նշում է, որ 2010-ից մինչև 2011 սկիզբը կայացած բանակցությունների ընթացքում Բենջամին Նետանյահուն առաջարկել է Սիրիային վերադարձնել Գոլանի բարձրունքները։ Իսրայելը գրավել էր տարածքը 1967 թվականի մերձավորարևելյան պատերազմում։
Վարչապետի գրասենյակը ուրբաթ օրը հայտարարությունում հայտնել է, որ Իսրայելը երբեք չի ընդունել ամերիկյան նախաձեռնությունը և դա այլևս տեղին չէ։ ԱՄՆ-ի դեսպանատունը սրա վերաբերյալ մեկնաբանություններ չի արել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)