Ինչ նվեր է ստացել Արամեն իր միակ սիրելիից
ԱՐԽԻՎ
Արամեի ծննդյան թոհուբոհից հետո ժամանակն է անցնել կարևորագույն նվերներին:
Շատերին, թերևս, հետաքրքիր է իմանալ, թե ինչ է նվիրել երգչին նրա ընկերուհին՝ Աննան:
Արամեին լավ ճանաչելով՝ Աննան նրան նվիրել է կաշվե փոքրիկ պայուսակ և մեկ զույգ կոշիկ: Սակայն ստիպված է եղել նախօրոք ցույց տալ նվերը, որպեսզի պարզեն՝ արդյոք երգչի ոտքին համապատասխան է:
«Ես նախօրոք գնել էի, որ տարեդարձին նվիրեմ, բայց տվեցի, որ փորձի և, բնականաբար, ոտքին փոքր եղան: Շատ դժվար է իր հագով կոշիկ գտնել… Փորձելիս ասաց՝ «կյանքս, ես քո խաթր կոշիկները կհագնեմ »,- bravo.am-ին պատմել է Աննան:
Արամեի սիրելին իր շնորհավորանքի մեջ չի մոռացել նաև իրենց հարաբերությունների օրինականացման մասին. «Ուզում եմ առողջ լինի, մնացած ամեն ինչ ձեռքբերովի է: Իր եռանդով ու աշխատասիրությամբ կկարողանա հասնել ավելիին: Ուզում եմ միշտ կողքիս լինի. դեռ անցյալ տարի ուզում էինք ամուսնանալ, բայց հետաձգեցինք այս տարի, հետո էլ մի քանի ամիս շարունակ զբաղվում էինք ակումբի հարցերով: Դեռ ժամանակը չի հասունացել, ուզում ենք ամեն ինչ սիրուն անել եւ չենք շտապում»:
Լուսանկարը` BOOMMAG.am-ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)