Եվրամիության առաջնորդները հպարտ են Խաղաղության Նոբելյան մրցանակով
ԱՐԽԻՎ
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը «խորապես հուզված և հպարտ է» ԵՄ-ին 2012 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհմամբ. հայտնում է ԵԽ մամլո ծառայությունը։ Միևնույն ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը նշել է, որ Նոբելյան մրցանակի հանձնումը ԵՄ դերը ներկայացնում է որպես «պատմության մեջ ամենամեծ խաղաղարար»։
«Մենք բոլորս շատ հպարտ ենք, որ աշխարհում և Եվրոպայում խաղաղություն պահպանելու ԵՄ ջանքերը պարգևատրված են»,-հայտարարել է Վան Ռոմպոյը։ «20-րդ դարում Եվրոպան անցել է երկու համաշխարհային պատերազմներով, և Եվրոպական միության շնորհիվ մեզ հաջողվել է խաղաղություն հաստատել մայրցամաքում։ Այդ պատճառով Եվրամիությունը պատմության ամենամեծ խաղաղարարն է»։
Մրցանակի դափնեկրին հայտարարել է Օսլոյում Նորվեգական Նոբելյան հանձնաժողովը։ Ցուցակում կար 231 հավակնորդ, այդ թվում՝ 43 հասարակական և միջազգային կազմակերպություն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)