Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Եվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 

Օգոստոսի 27֊ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Հրաշալի օր է սիրահարված Խոյերի համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:

Ցուլ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ:

Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Երկվորյակ: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Խեցգետին: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով:

Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Առյուծ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:

Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել, կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Կույս: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ:

Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կույսերին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Կշեռք: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք մերկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Կարիճ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Կարիճներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Աղեղնավոր: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք:

Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահաղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ:

Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված:Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու ՝ կկարողանաք մեծ եկամուտ ստանալ:

Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Ձկներ: Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ձկներին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար
Ամենադիտված