Ձերբակալել են ՃՏՊ-ի դեպքի վայրը լքած վարորդին
ԱՐԽԻՎ
Մոսկվայում իրավապահ մարմինները բերման են ենթարկվել օրերս տեղի ունեցած ՃՏՊ – ի ենթադրյալ մեղավորը, որի հետևանքով զոհվեցին հանրահայտ դերասանուհի և հաղորդավարուհի Մարինա Գոլուբը և այն մարդը, ով այդ ողբերգական միջադեպի ժամանակ մեքենան է վարել։
«Ալեքսեյ Ռուսակովը ձերբակալված է և ուղեկցվել քննիչի մոտ» - "Интерфакс"-ը մեջբերում է ՌԴ ՆԳՆ ներկայացուցչի խոսքերը։
Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ Ռուսակովին հաջողվել է բռնել «օպերատիվ խաղի» միջոցով։
«Իրավապահ մարմինների կողմից կիրառված օպերատիվ կոմբինացիայի արդյունքում՝ կասկածյալին հաջողվեց վնասազերծել։ Նա թաքնվում էր արվարձանային գյուղերից մեկում», - հաղորդել են ՆԳՆ մամլո ծառայությունից։
Նշենք, որ քննության շրջանակներում՝ ցուցմունք կտա նաև Ռուսակովի ընկերուհին, ով հավանաբար տեսել է վերջինիս ողբերգության վայրը լքելուց անմիջապես հետո և օգնել նրան թաքնվել քրեական հետապնդումից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)