Հրդեհ՝ Տրանսպորտի և կապի նախարարության շենքի և «Արմենիա Մարիոթ»-ի տանիքներում
ԱՐԽԻՎ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տրանսպորտի և կապի նախարարության շենքի տանիքում: ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.06-ին, մարվել՝ 22.18-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 2քմ մակերեսով:
Նշենք նաև, որ ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի օջախը գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում: ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին, մարվել՝ 21.58-ին: Կրկին այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)