Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար 

Լևոն Տեր-Պետրոսյանը «սահմանազատվեց» Քոչարյանից և Սարգսյանից (տեսանյութ)

Վերլուծական

Երեկ ուշ երեկոյան ռեզոնանսային հարցազրույցով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցազրւյցի անհրաժեշտությունն, ըստ Տեր-Պետրոսյանի, ի հայտ էր եկել ՀՀ նախկին նախագահների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրեր առաջ տեղի ունեցած համատեղ հանդիպումից հետո: Թեև Պետրոս Ղազարյանի հետ զրույցում կարմիր թելի պես անցնում էր Նիկոլ Փաշինյանի պաշտպանության և վերջինիս այլընտրանք չլինելու թեզը՝ Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հիմնական մեսիջները ուղղված էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած հակասություններն ի ցույց դնելու և վերջիններիցս «սահմանազատվելուն»:

Դիցուք՝ ըստ Տեր-Պետրոսյանի հանդիպումից առաջ ինքը տեքստ էր նախապատրաստել, որը այնուհետև պետք է ընդունվեր, սակայն մերժվեց: Իսկ տեքստի գլխավոր մեխը հետևյալն էր՝  նախագահները և կաթողիկոսը պետք է փաստեին, որ գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը ու ընդդիմության և իշխանության միջև երկխոսության սկզբնավորումը: Փաստացի Քոչարյանն ու Սարգսյանը մերժել են այս տարբերակը: Հարցազրուցից հետո էլ հայտարարություն տարածեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նախ կոռեկտ չհամարեց փակ հանդիման մանրամասների հրապարակայնացումը, մյուս կողմից հաստատեց, որ իրենք Փաշինյանի շուրջ համախմբվելու ֆորմատին դեմ են:

Հաջորդ կետը՝ Տեր-Պետրոսյանը փաստում է, որ հանդիպման ընթացքում ինքը շեշտել է, որ փողոցային պայքարը և հեղափոխության միջոցով Փաշինյանին հեռացնելը հղի է նոր քաոսով, ըստ էության մյուս նախագահները այնուամենայնիվ չեն հրաժարվել միասնական վարչապետի թեկնածու առաջադրելու և Փաշինյանին հեռացնելու մտքից: Եվ սրանով էր պայմանավորված Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ որոշ մարդիկ լուծում առաջարկելու փոխարեն արդեն իսկ կռիվ են անում, թե ով է լինելու հաջորդ վարչապետը: Այսինքն` Տեր-Պետրոսյանը Քոչարյանին և Սարգսյանին տողատակով մեղադրում է աթոռակռիվ մղելու մեջ, իսկ իրեն դիրքավորում է որպես ռեալ քաղաքական օրակարգ առաջարկող:

Մյուս կետը, որում, ինչպես երևում է, չեն հատվել առաջին, երկրորդ և երրորդ նախագահների տեսակետները: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողնան ազատվել, ապա մենք կկարողանանք խուսափել ցավոտ լուծումներից, որոնք սպասվում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Մինչդեռ ըստ նրա՝ ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ ստորագրի: Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է աջակցել Փաշինյանին և կիսել պատասխանատվությունը ապագա ստորագրող նոր կապիտուլյացիայի համար, ինչին, ըտս երևույթին, պատրաստ չեն հանդիպման մյուս մասնակիցները և դրանով իսկ, ըստ Տեր-Պետրոսյանի, երկիրը տանում են նոր ցնցումների:

Ոչ պակաս ուշագրավ է նաև Տեր-Պետրոսյանի այն պնդումը, որ Արցախի հարցը լուծված է, իսկ ՌԴ-ն որի ձեռքում էր գտնվում այդ հարցի լուծման բանալին՝ այսօր ի վիճակի չէ անվտանգային հարցեր լուծել անգամ բուն Արցախում: Գաղտնիք չէ, որ թե երկրորդ, թե երրորդ նախագահները ՌԴ հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության մասին են խոսել, մինչդեռ  Տեր-Պետրոսյանը դա համարում է սխալ հաշվարկ և կոչ անում նայել ԵՄ կամ ԱՄՆ կողմը:

Վաղը ասուլիս է տալու նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանը Էջմիածնում տեղի ունեցած հանդիպումից հետո շտապել էր առաջինը բացել որոշ խաղաքարտեր: Մի կողմից` թեև խոսվում է միասնականության և համատեղ պայքարելու պատրաստակամության մասին՝ Տեր-Պետրոսյանը այս հարցազրույցով ապացուցում է, որ նախկին նախագահների միջև տարաձայնությունները շատ ավելի շատ են: Եթե վաղը Փաշինյանը նոր կապիտուլյացիա ստորագրի, ապա ինքը` Տեր-Պետրոսյանը, կկարողանա հայտարարել, որ զգուշացնում էր, սակայն ընդդիմադիր դաշտի մյուս խաղացողները նախընտրեցին «աթոռակռիվը»: Ինչևէ, այս հարցազրույցով առաջին նախագահը գնդակը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դաշտ, ակնհայտ է, որ նրանց արձագանքը չի ուշանա...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասին
Ամենադիտված